Աբովյան քաղաքի զբոսայգու տարածքն ապօրինաբար օտարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Լուրեր

12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
Բոլորը

Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի զբոսայգու տարածքը հանցավոր սխեմայով ապօրինաբար օտարվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն է հասցեագրվել մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարի կողմից Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի զբոսայգու տարածքն ապօրինաբար, հանցավոր մեխանիզմների կիրառմամբ օտարելու վերաբերյալ: Այդ մասին դիմումներ են ստացվել նաև մի քանի քաղաքացիներից:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մարզպետի գրությունը և դիմումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:

ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարը իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խախտելով օրենսդրության և կառավարության համապատասխան որոշման պահանջները, 2010թ. սեպտեմբերի 16-ին հաստատել է բնակելի տների և սպասարկման օբյեկտների կառուցման նպատակով աճուրդով օտարվող Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող՝ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի ¼ հասցեում գտնվող 782,3 քառակուսի մետր մակերեսով` հողամասը որպես հասարակական գործառական նշանակություն ունեցող տարածք, թեպետ այն 2006թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված Աբովյան քաղաքի գլխավոր հատակագծով հանդիսանում է կանաչապատ գոտու՝ զբոսայգու մաս:

Այնուհետև նշված հատակագիծը ներկայացվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանում, որի աշխատակիցները չեն կատարել լրացուցիչ ստուգումներ՝ պարզելու ներկայացված հատակագծում նշված հողամասի իրական նպատակային նշանակությունը: Նշված հասցեի կադաստրային ծածկագիրը փոփոխվել է մեկ այլ ծածկագրով և, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, 2010թ. սեպտեմբերի 28-ին Աբովյան համայնքի անունով կազմվել և հանձնվել  է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայագիր՝ նշված հողամասը ներկայացնելով որպես հասարակական կառուցապատման նշանակություն ունեցող հողատարածք:

2011թ. մարտի 25-ին Աբովյան համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով աճուրդը կազմակերպող լիազորված մարմնի ղեկավար և աճուրդի կազմակերպիչ, չարաշահելով պաշտոնեական դիրքը, աճուրդի կազմակերպման գործընթացի իրականացումը հանձնարարել է օգնականին, իսկ վերջինս էլ  կազմակերպել և անցկացրել է կեղծ աճուրդ: Այսինքն «Հողային օրենսգրքի» 68, 69-րդ հոդվածների պահանջները ձևականորեն պահպանելով՝ իբրև թե աճուրդի հայտ ներկայացնելուն և անցկացմանը մասնակցել են մեկից ավելի անձինք: Այդ մասին կազմվել են կեղծ պաշտոնական պաստաթղթեր, մինչդեռ իրականում միայն շահագրգիռ անձի մասնակցությամբ և առանց երկրոդ անձի իրականացվել է աճուրդ, որի ընթացքում կեղծվել է նաև պաշտոնեական փաստաթղթերում երկրորդ մասնակցի ստորագրությունը։

Վերը նկարագրված գործողությունների հետևանքով համայնքը զրկվել է կանաչապատ գոտի՝ զբոսայգին տնօրինելու, այլ շահագրգիռ  անձանց մասնակցությամբ համայնքային սեփականության աճուդն իրականացնելու և իրական  արժեքով այն օտարելու հնարավորությունից: Իսկ 3.539.125 դրամ կադաստրային արժեքով  զբոսայգու տարածքը օտարվել է 1.858.100 դրամով՝ արդյունքում համայնքի համար առաջացնելով ծանր հետևանքներ։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դրան օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դրան օժանդակելու և ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական անփութության հանցագործությունների հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով, 38-314-րդ հոդվածով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար: