Հրազդանի 19-ամյա բնակչի կողմից ավազակությամբ զուգորդված սպանության և սուտ մատնության դեպքով հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

Լուրեր

12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ավազակությամբ զուգորդված սպանության և սուտ մատնության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչին, հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի 19-ամյա բնակիչը, ունենալով ֆինանսական խնդիրներ, նախապես իմանալով, որ 66-ամյա համաքաղաքացին զբաղվում է արտարժույթի փոխանակմամբ և առավոտյան տանից դուրս գալիս՝ իր մոտ ունենում է գումար,  ավազակությամբ գումար հափշտակելու նպատակով, 2019թ. նոյեմբերի 26-ին, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի շքամուտքում հարձակվել է վերջինիս վրա, որի ընթացքում ուրիշի գույքն ավազակությամբ հափշտակելու և ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ իր մոտ գտնվող դանակով  6 հարված է հասցրել 66-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, 19-ամյա երիտասարդը կատարել է սուտ մատնություն, մասնավորապես՝ գիտակցելով որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձին  մեղադրել է վերը նշված առանձնապես ծանր հանցագործության մեջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 8-րդ կետով և 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: