ՀՀ-ԵՄ համաձայանագիրը մեր երկրում արմատական բարեփոխումների իրատեսական հիմք է

Լուրեր

10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
10.09.2026 | 11:19
Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր
10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

 ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն է տարածել: Հայտարարությունում ասվում է.

«ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքման փաստը։

Ազգային պլատֆորմը վստահ է, որ պայմանագիրն իրատեսական հիմքեր է սահմանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համակողմանի քաղաքական, տնտեսական հարաբերությունների զարգացման և մեր երկրում արմատական բարեփոխումների իրականացման համար:  

Միևնույն ժամանակ համոզված ենք, որ Համաձայնագրի ստորագրումը ոչ թե վերջնանպատակ է, այլ երկարաժամկետ և ջանքեր պահանջող գործընթացի սկիզբ և դրա իրականացման համար պատասխանատվություն` ինչպես համաձայնագրի կողմերի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիական հասարակության համար: Այս առումով Հայաստանի իշխանություններից պահանջվում է հետևողական և պատասխանատու մոտեցում փաստաթղթով նախատեսված հանձնառությունների կատարման նկատմամբ,  բոլոր շահագրգիռ դերակատարների, այդ թվում և քաղաքացիական հասարակության իրական ներգրավվածության ապահովում: Մասնավորապես, հատուկ կարևորություն ենք տալիս իշխանության և քաղաքացիական հասարակության միջև արդյունավետ երկխոսության մեխանիզմների ձևավորմանը, այդ թվում` հատկապես համաձայնագրով նախատեսվող գործողությունների իրականացման նկատմամբ քաղաքացիական հասարակության կողմից արդյունավետ և մշտական մոնիթորինգի իրականացման մեխանիզմների հաստատմանը:

Հուսով ենք նաև, որ իշխանությունները, անդավաճան մնալով իրենց քաղաքական հայտարարություններին, կապահովեն քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցությունը: ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, հավատարիմ մնալով վերջին տարիներին հրապարակած իր հայտարարություններում ներկայացված առաջարկություններին և պահանջներին, դրանց հասցեատեր համապատասխան պետական կառույցներից պահանջում է վճռական քայլեր մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ժողովրդավարական ինստիտւտների ոլորտներում խնդրիների լուծման ուղղությամբ: Դրանով կարտահայտվի երկրի բազմակողմանի զարգացմանը միտված քաղաքական կամքի առկայությունը:  

Մենք կոչ ենք անում նաև Եվրամիության կառույցներին, ԵՄ անդամ պետություններին՝ Համաձայնագրի շրջանակներում իրականացվելիք բարեփոխումների գնահատման ընթացքում դրսևորել սկզբունքայնություն և հետևողականություն:

Հուսով ենք, որ այդ գործում կապահովվի Համաձայնագրի կատարման վերաբերյալ հաշվետվողականության խստապահանջությունը, անաչառությունը, դրա կենսագործման ամբողջ գործընթացի թափանցիկությանը և դրանում քաղաքացիական հասարակության, այդ թվում` ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպությունների ներգրավումը` իրականացվելիք գործողությունների առաջնահերթությունների մշակման, ծրագրերի իրականացման և գնահատման, ինչպես նաև Համաձայնագրի իրականացման մոնիթորինգի ոլորտներում:   

Մենք վստահեցնում ենք, որ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպությունները, գիտակցելով նաև իրենց պատասխանատվությունը,  ակտիվ մասնակցությունը կունենան և հետամուտ կլինեն Համաձայնագրով նախատեսված գործողությունների իրականացմանը»: