Պատասխան ընկեր Չեմբեռլենին. եթե Հայաստանը Ռուսաստանի «ման եկող» կինն է, ուրեմն ամուսինը հարբեցող է և թմրամոլ. «Իրատես»

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

«Իրատես» թերթը գրում է.

«ԵՄ շրջանակային համաձայնագիրը որքան ոգևորություն առաջացրեց Հայաստանում, նույնքան էլ հիստերիա` Ռուսաստանում: Արդեն քանի օր է` ռուսական տարբեր հեռուստաընկերությունների թոք-շոուների թեման Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագիրն է: Հակահայկական տրամադրությունները երբեմն այնքան ցինիկ դրսևորումներ են ստանում, որ տարբեր կենտրոններից սնվող իբր քաղաքագետներ իրենց իրավունք են վերապահում նսեմացնելու և «ման եկող կին» համարելու Հայաստանը: Այս գնահատականների առնչությամբ «Իրատեսի» հետ զրույցում հետաքրքիր դիտարկումներ արեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նույնիսկ ռուսներն են ընդունում, որ Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրել  Ռուսաստանի հավանությամբ,սակայն նրանց քաղաքական թոք շոուները ողողված են հակահայկական տրամադրություններով:  Ինչու՞, չէ՞ որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը  հայտարարել է, որ նորմալ է վերաբերվում այդ համագործակցությանը:

Ռուսաստանը տոտալիտար մշակույթով ավտորիտար երկիր է: Այս ամենը հոգեբանական մշակույթի և հոգեբանական պատերազմի տարրեր է պարունակում: Ո՞րն է խնդիրը: Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի ստորագրումը միայն արտաքին հիմնավորումն է, իրականում ապրիլյան պատերազմում մեր ձեռք բերած անկախության միտումներն են նրանց վախեցնում: Տապալվեց ռուսական նախաձեռնությունը, այն է` ջախջախվի՛ր, Հայաստան, ու մենք, որպես բարեկամ, կգանք, կփրկենք:

Այս քաղաքականությունը տապալվեց, քանի որ Հայաստանի նոր սերունդը անկախություն ունենալու մեծ ձգտում ունի: Երբ Լավրովը Հայաստան եկավ, ասացի, որ տեսչական այցի է եկել, ճշտելու` մենք անկախություն, պետականություն ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ: Իսկ եթե Արցախի հարցով էր եկել, թող գնար Ստեփանակերտ, Երևանի՞ց ինչ էր ուզում: Հիմա ինչ պատասխան տանք ընկեր Չեմբեռլենին. եթե Հայաստանը Ռուսաստանի «ման եկող» կինն է, ուրեմն ամուսինը հարբեցող է և թմրամոլ: Այլապես ո՞ր նորմալ կինը կհեռանա նորմալ ամուսնուց»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: