Իշխանությունների՝ տարկետումը վերացնելու մտադրությունից ՀՀ կառավարությունը չի հրաժարվելու. «Ժողովուրդ»

Լուրեր

07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն այլեւս փոփոխության ենթակա չէ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելիս՝ ՀՀ ԱԺ ղեկավարությունը խորհրդարանի դիմաց բողոքի ցույց իրականացնող, դասադուլ հայտարարած ուսանողների հետ պայմանավորվածություն ձեռք բերեց օրենքը փոփոխելու շուրջ քննարկումներ սկսել: Բայց իրականում հենց այդ օրն էլ ակնհայտ էր, որ ՀՀ իշխանություններն ընդամենը փափուկ բարձ են դնում ուսանողների գլխի տակ, եւ տարկետումը վերացնելու մտադրությունից ՀՀ կառավարությունը չի հրաժարվելու: Արդեն նոյեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը իր ստորագրությամբ վավերացրեց օրենքը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանից պարզել, թե ինչ են պատրաստվում անել խաբված ուսանողները: Սակայն Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե դեռ չեն կողմնորոշվել իրենց անելիքների հարցում. քննարկում են՝ ինչը ինչպես սկսել: Նրանք աշխատում են նոր հայտարարության տեքստի վրա: Հավելենք՝ ուսանողների մեջ գերակշռող տեսակետն այն է, որ պետք է վերսկսել դասադուլները եւ ակցիաների միջոցով ստիպել իշխանություններին իրենց ցանկալին իրականություն դարձնել: Իրապես՝ ռոմանտիկ երիտասարդներ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: