ՊԲ-ի կարիքները հոգալու համար անհրաժեշտ է օգտագործել նաև մասնավոր շինարարական կազմակերպությունների ներուժը․ ԱՀ նախագահ

Լուրեր

07.07.2026 | 12:23
Պայթյուններ Դամասկոսում այն հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել է Էմանուել Մակրոնը
07.07.2026 | 12:20
Ալիևն ամերիկացի սենատորի հետ հանդիպմանն ընդգծել է «Թրամփի հատուկ դերը» Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում
07.07.2026 | 12:10
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարց է քննվում // Սևանի մակարդակը բարձրացել է․ ԼՈՒՐԵՐ
07.07.2026 | 12:00
Մակրոնը Սիրիայում է․ Ասադի տապալումից հետո սա առաջին արևմտյան առաջնորդի այցն է Դամասկոս
07.07.2026 | 11:55
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատի է տվել Փաշինյանին. պահանջում է հերքում և 49,7 դրամ
07.07.2026 | 11:47
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
07.07.2026 | 11:40
«Ընդդիմադիր բոլոր ուժերը այստեղ պետք է լինեին, չկա իմ կամ քո քաղբանտարկյալ». Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 11:29
Մեսին, Մբապեն ու Հոլանդը ռմբարկուական ռեկորդ են սահմանել աշխարհի առաջնությունում
07.07.2026 | 11:20
ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է 2-րդ բանակային զորամիավորման նորանշանակ հրամանատարին
07.07.2026 | 11:11
59 երկրների իրավապահներ մարդկանց առևտրով զբաղվող հազարից ավելի անձի են ձերբակալել
07.07.2026 | 10:56
Անկարայում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ կհայտարարվի տասնյակ միլիարդավոր դոլարի պայմանագրերի մասին
07.07.2026 | 10:54
Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է դասախոսներից գումար, իսկ ասպիրանտից ոսկյա զարդ կաշառք ստանալու համար
07.07.2026 | 10:47
Գագիկ Ծառուկյանին կկալանավորե՞ն․ դատարանը դռնփակ քննում է միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 10:36
Փորձում են ահաբեկել Ծառուկյանին, ջարդել ընդդիմությանը. Աբովյանը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.07.2026 | 10:32
Ուկրաինան Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 430 ԱԹՍ է արձակել․ Բելգորոդում զոհ կա
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն hանրապետությունում գործող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու Պաշտպանության բանակի աշխատանքներում մասնավոր հատվածի ընդգրկմանն առնչվող հարցեր, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հաղորդագրության համաձայն՝ երկրի ղեկավարը նշել է, որ Պաշտպանության բանակի կարիքները հոգալու համար անհրաժեշտ է օգտագործել նաև մասնավոր շինարարական կազմակերպությունների ներուժը, և այդ ուղղությամբ բանակի հրամկազմի հետ ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այն լրացուցիչ կերպով նպաստելու է ինչպես ՊԲ ինժեներական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ մարդկանց զբաղվածության խնդրի լուծմանն ու տնտեսության աշխուժացմանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանը, պաշտոնատար այլ անձինք: