ԱԱՏՄ-ի ուժեղացված ստուգայցը Նոր Նորք վարչական շրջանում․ խախտումներ են հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
Բոլորը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատակիցներն այսօր ուժեղացված ստուգայցով կրկին Նոր Նորք վարչական շրջանում են եղել։

Տեսուչների կողմից այստեղ դիտարկվել է սահմանված նորմերի կատարումն ինչպես կենտրոնական փողոցներում, այնպես էլ ծայրամասերում գործող տնտեսավարողների մոտ։ ԱԱՏՄ մասնագետները փաստում են՝ խախտումների թիվը նվազել է, սակայն դեռևս կան տնտեսավարողներ, որոնք լիարժեք չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։

«Պետք է փաստել, որ դեռևս առկա են ոչ բարեխիղճ սուբյեկտներ։ Տնտեսավարողների մոտ արձանագրված խախտումները գործնականում նույնն են․ թերություններ կան ախտահանման աշխատանքներում, չի իրականացվում օրական 2 անգամ ջերմաչափում, պատշաճ կերպով չեն վարվում գրանցամատյանները, չի պահպանվում ժամը 10-12-ին բացառապես կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու պահանջը։ Մշտադիտարկման ընթացքում ԱԱՏՄ տեսուչների կողմից իրականացվում են նաև իրազեկման աշխատանքներ։

Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով ՀՀ ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստագույնս պահպանել ՀՀ պարետի սահմանված կանոնները»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։