Ընտրությունների արդյունքներն ԱՄՆ-ում կարող են շաբաթներով հայտնի չլինել. մտահոգություններ՝ փոստով նախագահ ընտրելու շուրջ

Լուրեր

08.07.2026 | 11:11
Մեսին շարունակում է ռեկորդներ սահմանել աշխարհի առաջնությունում
08.07.2026 | 11:02
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը ընտրողներին ուղղորդել է քվեարկել դաշինքի օգտին․ ՔԿ
08.07.2026 | 10:52
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.39%-ով և կազմել 4145.30 դոլար
08.07.2026 | 10:39
ԱՄՆ-ը հարվածել է Իրանին․ Թեհրանը պատասխանել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին հարվածներով
08.07.2026 | 10:25
Աբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին
08.07.2026 | 10:10
Նովակ Ջոկովիչը ռեկորդային 5 սեթանոց մրցախաղն է անցկացրել ու դուրս եկել «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 8-ի դրությամբ
08.07.2026 | 09:45
465 մլն դրամի դիզվառելիքի խարդախություն․ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին
08.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.07.2026 | 09:30
Էդուարդ Սպերցյանը միացել է «Ալ Ահլիին» ու անցկացրել առաջին մարզումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը
08.07.2026 | 02:51
ԱԱ-2026. Քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը հաղթեց 11-մետրանոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 23:20
«Ընտրական կոռուպցիայի ծանր ժառանգություն»․ ՍԴ-ի գնահատականը ԱԺ ընտրությունների գործով 
07.07.2026 | 23:16
Գետը վարարել է. Դիլիջանում ժամանակավորապես դադարեցվել է ջրամատակարարումը
07.07.2026 | 23:00
Եվրախորհրդարանը հաստատել է ուղևորների իրավունքների նոր համաեվրոպական կանոնները․ ինչ է այն ենթադրում
Բոլորը

Ամերիկայում նոյեմբերին սպասվող նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, նախկինի պես չեն անցկացվի: Կորոնավիրուսի պատճառովմիլիոնավոր մարդիկ այս տարի քվեարկելու են փոստով: Նահանգների մեծ մասը պատրաստվում է փոստով քվեարկությանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Ենթադրենք, որ 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցած բոլոր քվեաթերթիկների 65%-75% -ը գալիս է փոստով: Դա կնշանակի, որ կարող է փոստով մուտքագրվել 90 միլիոնից 105 միլիոն քվեաթերթիկ: Դա շատ էական ծավալ է»,- ասաց «OSET» ինստիտուտի գլոբալ տեխնոլոգիաների զարգացման տնօրեն Էդդի Պերեսը:

Փոստով երկրի նախախագահին ընտրելու հարցում, իհարկե, կան բազմաթիվ նյութատեխնիկական և անվտանգության մարտահրավերներ: Օրինակ՝ընտրողների գրանցումը,ճիշտ քվեաթերթիկներ ստանալը:

Ընտրողները ստանում են քվեաթերթիկներ, որոնք հատուկ տպագրվել են իրենց տեղամասի համար` կոդավորված իրենց գրանցման ծածկագրերով:
Քվեարկելուց հետո ընտրողը փոստով ուղարկում է քվեաթերթիկը կամ տանում տեղամաս:

Այնուհետև գործի է անցնումքվեարկության հաշվարկի ծրագրային համակարգը: Թվային սկաների միջոցով ստուգվում էքվեաթերթիկի արտաքին մասի ստորագրությունը՝ ստուգելու ճշգրտությունը: Հետո միայն սկսվում է հաշվարկը: Ցանկացած շեղում, կլինի անհայտ կամ սխալ ստորագրություն, թե ընտրելու սխալ ձև, կուղարկվի վերանայման:
Կալիֆոռնիայից ընտրողների գրանցման մասնագետ Նիլ Քելլիի խոսքով՝ քվեաթերթիկները կտեսակավորվեն ըստ նշված կետերի:

Ընտրողները ուղարկելուց հետո կարող են հետևել իրենց քվեաթերթիկների ընթացքին տեքստային հաղորդագրությունների կամ հատուկ ծրագրի միջոցով: Փոստով ընտրությունը նույնպես անանուն կլինի:

«OSET» ինստիտուտի գլոբալ տեխնոլոգիաների զարգացման տնօրեն Էդդի Պերեսի խոսքով՝ ժողովրդավարության տեսանկյուից քվերակության գաղտնիությունն իսկապես կարևոր է: Բայց փոստով քվեարկելը խնդիր լուծում չէ, քանի որ ոչ բոլոր քվեարկողների ձայներն են հաշվվելու:

Կալիֆոռնիայի ընտրողների հիմնադրամի նախագահ Քիմ Ալեքսանդրը պատճառներ է նշում. «Օրինակ՝ փոստով եկող քվեաթերթիկների ուշացումը, հետաձգվելը,չ ստորագրված կամ անհամապատասխան ստորագրությամբ ծրարները»:

Քիմ Ալեքսանդրը մտահոգություններ ունի նաև ընտրությանն առաջին անգամ մասնակցողների մասով. «Նրանց համար երեք դժվարություն կա: Ծանոթ չեն քվեարկությանը, շատ տեղյակ չեն, թե ինչպես է գործում ԱՄՆ փոստային ծառայությունըսովոր չեն ստորագրելուն»:

Փոստային քվերակության նախապատրաստական աշխատանքները սկսված են: Այդուհանդերձ մտահոգություններ կան, որ շաբաթներով կարող է ընտրությունների արդյունքները հայտնի չլինեն: