Սուրբ Սոֆիայի տաճարում այսօր առաջին ուրբաթօրյա նամազն է

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլում գտնվող բյուզանդական շրջանի հայտնի Սուրբ Սոֆիայի տաճարում այսօր առաջին նամազն է հնչում։ Այս մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ մահմեդական ուրբաթօրյա աղոթքին շուրջ 500 մարդ է մասնակցում, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Տաճարի դիմաց հարյուրավոր հավատացյալներ են հավաքված, իսկ Ստամբուլի փողոցներն այսօր 17 հազար ոստիկան է հսկում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նամազի ընթացքում քրիստոնեական խճանկարներն ու որմնանկարները հատուկ լուսավորությամբ ստվերվել են կամ վարագույրներով ծածկվել:

Հիշեցնենք՝ Թուրքիայի Պետական խորհուրդը օրակարգ էր բերել Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհած թուրքական կառավարության՝ 1934 թվականի որոշումը չեղարկելու հարցը։ Նման պահանջով հայտ էր ներկայացվել դեռևս 2016 թվականին։ Նույն պահանջով մեկ այլ հայտ ներկայացվել էր նաև 2005-ին, բայց մերժում էր ստացել Պետխորհրդի կողմից։

Էրդողանի այս քայլը բազմաթիվ քննադատությունների է արժանացել։ Տաճարի կարգավիճակը փոխելու նախաձեռնությանն արձագանքել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ հիշեցնելով, որ տաճարը, որպես «Ստամբուլի պատմական շրջանի» մաս, ընդգրկված է համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես թանգարան։

Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես մտոհոգություն էր հայտնել թեմայի շուրջ։ «Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակի շնորհումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկումը հնարավորություն են տվել դարձնել այն ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության և մարդկության միասնության խորհրդանիշ: Ցավով պետք է արձանագրել, որ Թուրքիայի իշխանությունների վերջին որոշումը փակում է Սուրբ Սոֆիայի տաճարի պատմության այդ՝ կարևոր խորհրդանիշի և առաքելության էջը»,- նշվում էր ՀՀ ԱԳՆ դիրքորոշման մեջ։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը նույնպես կոչ էր արել Թուրքիայի նախագահին չեղարկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը։

Կ.Պոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինն էլ քննադատել էր տաճարը թանգարանից մզկիթի վերածելու՝ թուրքական իշխանությունների նախաձեռնությունը՝ նշելով, որ այն աշխարհում միլիոնավոր քրիստոնյաների մոտ հակաիսլամական տրամադրություններ կառաջացնի։

Հավելենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում և հայտնի է որպես ուղղափառ քրիստոնյաների նշանավոր տաճար՝ կառուցված Բյուզանդական շրջանում (6-րդ դար)։

Նելլի Մելքոնյան