Գյումրու ծերանոցում համաճարակային իրավիճակը կայունանում է․ կորոնավիրուսով հիվանդ շահառուներից միայն 4-ն է հիվանդանոցում

Լուրեր

03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի տարեցների տուն-ինտերնատում կորոնավիրուսային իրավիճակը կայունանում է։ Այժմ խնամքի կենտրոնի շահառու 4 պացինենտ է հոսպիտալացված։

«Հիվանդանոցում արդեն 4 հոգի է մնացել, մյուսները դուրս են գրվել։ Երկուսը Սպիտակում են, մեկը՝ Երևանում, մեկը՝ Գյումրիում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Հայկական Կարմիր Խաչ ընկերության լրատվական ու լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Հայկական Կարմիր Խաչն է ստանձնել խնամքի կենտրոնի կառավարումը, և այն այժմ կոչվում է Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ 16 շահառու մեկուսացած է խնամքի կենտրոնում, նրանց վիճակը նորմալ է։ Աշխատակիցների մոտ էլ փոփոխություն չկա առաջին օրվանից։

«12 հոգի էր հիվանդ, որոնցից մեկը՝ հիվանդանոցում, մյուսների վիճակը նորմալ է։ Իրենք տանն են մեկուսացած»,- ասաց Նունե Գրիգոյանը։

Ընդհանուր առմամբ, հիվանդ շահառուներից մահացել է 5-ը։

«Վերջին շահառուի մոտ կրկնակի թեստը բացասական էր, սակայն այնքան ծանր հիվանդություններ ուներ, որ մահացել է»,- ասաց Գրիգորյանը։

Նշենք, որ ի սկզբանե խնամքի կենտրոնի 151 շահառուից կորոնավիրուս հաստատվել է 56-ի, 66 աշխատակցից էլ՝ 12-ի մոտ։ 37 հիվանդ հոսպիտալացվել էր, որոնցից 5-ի վիճակը ծանր էր։

Հավելենք, որ Շիրակի մարզպետարանի հրապարակած վերջին տվյալներով՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 55 բնակիչ է բուժվում։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 415 բնակիչ։ 47 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Մարզում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 31 դեպք։

Էմմա Չոբանյան