Ալիևը չի հանդարտվում․ նա Նիկոլ Փաշինյանին «դեմ առ դեմ» կռվելու կոչ է արել

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Ադրբեջանում դեռ ուշքի չեն գալիս Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտական գործուղությունների ձախողումից, ինչի ապացույցն է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությունը։

Բաքվի Խաթայի շրջանում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին բնակարաններ ու մեքենաներ հանձնելու արարողության ժամանակ Ալիևը կրկին խոսել ադրբեջանական կողմի «ջախջախիչ հաղթանակից» ու ՀԱՊԿ-ից։ Նրա խոսքերից ենթադրելի է, որ Ալիևը, այնունամենայնիվ, մտահոգություններ ունի, որ ինչ-որ պահի ՀԱՊԿ-ն կարող է միջամտել իրավիճակին։

«Դուք, երևի, լսել եք, որ այն բանից հետո, երբ մենք Հայաստանին ջախջախիչ հարված հասցրինք, նրանք միանգամից պաշտպանության համար վազեցին և դիմեցին ՀԱՊԿ-ին։ Պահանջում էին, որ ՀԱՊԿ-ն Ադրբեջանին դատապարտող հայտարարություն անի»,- ասել է Ալիևը։

Նա նաև հայտարարել է, թե ՀԱՊԿ անդամները Ադրբեջանի բարեկամ երկրներն են։

Այնուհետև Ադրբեջանի նախագահը Հայաստանի իշխանություններին «մենամարտի» է հրավիրել՝ ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելու փոխարեն։

«Մեզ հետ կռվիր դեռ առ դեմ, կտեսնենք՝ ով կհաղթի»,- ասել է Ալիևը։

Փաստորեն, Իլհամ Ալիևը որոշակի անհանգստություններ ունի ՀԱՊԿ-ի հետ կապված։

Հավելենք, որ Հայաստանի իշխանությունները ՀԱՊԿ-ին չեն դիմել՝ օգնություն ստանալու նպատակով, պարզապես տեղեկացրել են տիրող իրավիճակի մասին և կազմակերպության կանոնադրությանը հարիր կեցվածքի կոչ արել։ Հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի միջամտության կարիքը չկա։ Մինչդեռ հայտնի է, որ Բաքուն պարբերաբար դիմում է Անկարայի օգնությանը։

Էմմա Չոբանյան