Իսրայելը պետք է վերանայի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Jerusalem Post

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելական Jerusalem Post պարբերականում «Իսրայելը պետք է վերանայի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ» վերտառությամբ հոդված է հրապարակել։ Հոդվածի հեղինակ Ալեքս Գալիցկին նշում է, որ Իսրայելի հետ Ադրբեջանի բուռն զարգացող հարաբերությունները երկար ժամանակ հիմնվում էին այն կեղծ պատկերացման վրա, թե Ադրբեջանը «հանդուրժողականության երկիր» է։

«Ադրբեջանը հաճախ է մատնանշել երկրում ոչ մեծ, բայց եռանդուն հրեական համայնքի գոյությունը՝ որպես բազմազանության և հանդուրժողականության իր նվիրվածության վկայություն։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը նավթադոլարների վրա հիմնված և նույն ընտանիքի կողմից արդեն ավելի քան կես դար կառավարվող բռնապետություն է։

Ադրբեջանը՝ Թուրքիայի մերձավոր դաշնակիցը և Հայոց ցեղասպանությունը ժխտողի համախոհը, ակտիվորեն ձգտում է վերացնել տարածաշրջանի բնիկ հայ բնակչությանը և նրանց հազարամյա քաղաքակրթության հետքերը: Ադրբեջանական ԽՍՀ-ն մերժում էր Արցախի և Նախիջևանի հայերի մշակութային, քաղաքական, լեզվական և տնտեսական իրավունքները, իսկ 1980-90-ական թվականների սկզբին ադրբեջանական իշխանությունները սկսեցին մասնակցել Ադրբեջանում կառավարության կողմից աջակցվող հայերի ջարդերին և զանգվածային սպանություններին, որպեսզի ճնշեն Արցախի անկախության կոչերը:

Այդ ծրագրերը նաև ուղղված էին հրեական համայնքներին, որոնք սկսել էին զանգվածաբար լքել Բաքուն՝ ի պատասխան հալածանքների հաճախակիացած դեպքերի։

Ադրբեջանի հարձակումը տարածաշրջանի հայերի վրա, վերջին հաշվով, հանգեցրել է լայնածավալ պատերազմի, որն ավարտվել է հրադադարով, ինչն ապահովել է անկախ և ժողովրդավարական Արցախի ստեղծումը։ Վերջին 30 տարիների ընթացքում ադրբեջանական կառավարությունը բազմիցս հանդես է եկել հռետորաբանությամբ, որը քարոզում է հայերի էթնիկ զտումներ Արցախում և Հայաստանի Հանրապետությունում՝ հայերին կանոնավոր կերպով անվանելով պետության թշնամիներ և ժխտելով տարածաշրջանում հազարամյա հայկական քաղաքակրթությունը։

2000-ական թվականների սկզբին Նախիջևանում շուրջ 28․000 հայկական մշակութային հուշարձաններ ոչնչացվեցին Ադրբեջանի կողմից՝ աննախադեպ մշակութային ցեղասպանության շրջանակներում»,- նշվում է հոդվածում։

Հեղինակն անդրադարձել է նաև Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությանը, որը քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի կողմից՝ ՆԱՏՕ-ի շրջանակում անցկացվող ծրագրի ընթացքում:

Բացի այդ, հոդվածում անդրադարձ է արվում այս շաբաթվա ընթացքում Ադրբեջանի՝ ՀՀ-ի դեմ սանձազերծած ագրեսիային։

«Ադրբեջանում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց ՝ վանկարկելով «Մա՛հ հայերին» և Հայաստանի հետ պատերազմի կոչ անելով։ Պետության կողմից հովանավորվող ռասիզմի ինստիտուցիոնալացումը հայերի նկատմամբ պետք է դառնա մտահոգության անմիջական պատճառ ցանկացած ազգի համար, որը ոչ միայն վերապրել է ցեղասպանությունը, այլև շարունակում է պայքարել ռասիստական և խտրական հռետորաբանության տարածման դեմ, ովքեր ժխտում են նրա գոյության հիմնարար իրավունքը»,- նշվում է հոդվածում։

Բացի Ադրբեջանի կողմից փոքրամասնությունների իրավունքների աղաղակող անտեսումից՝ հոդվածի հեղինակը նշում է նաև, թե Ադրբեջանը երկար ժամանակ գործել է Իսրայելի ռազմավարական շահերի դեմ:

«Ադրբեջանը նաև հրաժարվել է դեսպանատուն բացել Իսրայելում ՝ տարածաշրջանային ճնշման պատճառով։ Մյուս կողմից, Հայաստանը հետևողականորեն զգալի քայլեր է ձեռնարկում Իսրայելի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ ՝ ներառյալ Թել Ավիվում դեսպանություն ստեղծելու հանձնառությունը»,- ասված է հոդվածում:

Իսրայելական լրատվամիջոցի հոդվածագիրը եզրափափոկւմ է․ «Հաշվի առնելով վերոգրյալը՝ Իսրայելը պետք է վերանայի հարաբերություններն Ադրբեջանի հետ»։

Նելլի Մելքոնյան