ՇՎՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Գյումրիում․ էական խախտումներ չեն հայտնաբերվել

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Այսօր Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչները Գյումրիում կրկին ստուգումներ իրականացրին։ ՇՎՏՄ ներկայացուցիչները եղան քաղաքի տարբեր բենզալցակայաններում, գազալցակայաններում, շինանյութի խանութներում, որտեղ նախկինում արդեն ստուգայցեր էին իրականացրել, որոշ տնտեսվարողների գործունեությունը՝ կասեցրել։ Այսօր կասեցումներ չեղան, ընդամենը արձանագրվեցին թերություններ՝ հիմնականում կապված գծանշումների թարմացման հետ։

«Գյումրիում սա կրկնայց է։ Այն ժամանակ որոշ խախտումներ են դիտարկվել գազալցակայաններում ու բենզալցակայաններում, նաև շինանյութի  որոշ խանութներում՝ կապված փակ աղբամանների և ջերմաչափման գրանցամատյանների հետ։ Դրանք ամենատարածված թերություններն են։ Մենք նախկինում կազմեցինք արձանագրություններ, տվյալները ներկայացվեցին պարետատուն և որոշում էր կայացվել 24 ժամով կասեցնել տնտեսվարողների գործունեությունը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց  Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման և հանրային կապերի բաժնի պատասխանատու  Դավիթ Պետրոսյանը։

Նա նշեց, որ այսօր այցելել են այն տնտեսվարողներին, որոնց գործունեությունը նախկինում կասեցվել է։ Այս անգամ էական խախտումներ չեն հայտնաբերել։

Տեսչական մարմինն այսօր առաջին անգամ «Շիրակ մոլում» ստուգումներ անցկացրեց, այստեղ ևս էական խախտումներ չկային՝ բացառությամբ աղբամանների խնդրի, որի համար զգուշացում է տրվել։

«Այստեղ ևս կենտրոնացված է կազմակերպվում հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանումը։ Բոլոր այցելուները ջերմաչափվում են, ինչպես տեսանք։ Աղբամանների հետ կապված խնդիրներ կային, մնացած բոլոր նորմերը հավուր պատշաճի պահպանվում են։ Աղբամանների խնդիրն էլ, պատասխանատուների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ, արագ կլուծվի»,- ասաց Դավիթ Պետրոսյանը։

Նա նաև հավելեց՝ կրկնակի ստուգումների արդյունքները ցույց են տալիս, որ դիտարկված խախտումները վերացվում են, հակահամաճարակային կանոնները հիմնականում պահպանվում են։

«Պարբերաբար ստուգայցերը և կրկնայցերը դրական ազդեցություն են ունենում, որովհետև տեսնում ենք, որ երկու ամիս առաջվա համեմատ, երբ նոր էինք սկսել ստուգայցերը, և հիմա, զգալի տարբերություն կա։ Հիմա գրեթե խախտումներ չեն հայտնաբերվում»,- ասաց Դավիթ Պետրոսյանը։

Էմմա Չոբանյան