Արտաշատի ոստիկանները նորածնի վաճառքի դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նույն բաժնի և քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով նորածին երեխայի վաճառքի դեպք են բացահայտել։ Այս մասին հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հուլիսի 16-ին ոստիկանության Արտաշատի բաժին հրավիրված Բերքանուշ գյուղի բնակչուհու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ արտամուսնական կապից հղիանալուց հետո նա Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհիներից մեկի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ ծննդաբերությունից հետո, նույն բժշկական կենտրոնի մանկաբարձուհու օժանդակությամբ, երեխային 2000 դոլարի դիմաց հանձնել երևանաբնակ ամուսինների։

Պայմանավորվածության համաձայն՝ ծննդաբերությունից հետո, հուլիսի 13-ին, բժշկական կենտրոնի մոտ կինը նորածին երեխային հանձնել է երևանցի մի կնոջ, որը նրան վճարել է 50 000 դրամ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բժիշկը, մանկաբարձուհին և երևանաբնակ ամուսնինները հայտնաբերվել են, ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել։ Նախաքննությունը շարունակվում է։