Մոսկվայի հայկական եկեղեցում այսօր՝ Վարդավառի տոնին, ծիրան կբաժանվի մոսկվացիներին. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
Հասարակություն
19.07.2020 | 12:51«Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ից եկեղեցական համալիրի տարածքում այսօր կմեկնարկի հայկական ծիրանի բաշխման բարեգործական միջոցառում մոսկվացիների համար:
Ինչպես հայտնի է, հայ առաքելական եկեղեցին այս կիրակի նշում է տիրոջ պայծառակերպության (Վարդավառ) տոնակատարությունը»,- ասված է ՌԴ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում: