Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչում Հայաստանը գրանցել է բարձր ցուցանիշ

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

Միացյալ ազգերի կազմակերպությունը հրապարակել է երկրների Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչ 2020-ը, որտեղ Հայաստանը 2018 թվականի համեմատ իր դիրքերը բարելավել է 19 կետով՝ 193 երկրի շարքում զբաղեցնելով 68-րդ տեղը։

Այս մասին Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ դեպի ծով ելք չունեցող երկրների շարքում Հայաստանը աշխարհում երկրորդն է՝ զիջելով միայն Ղազախստանին։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք ցանկանում ենք կառուցել տեխնոլոգիապես զարգացած, հզոր ու նորարար երկիր, ստեղծել մարտահրավերներին դիմագրավող և ընթացող բեկումնային փոփոխություններից առավելագույնը քաղող պետական համակարգ: Այս նպատակներին հասնելու համար առանցքային դեր ունի թվայնացումը և էլեկտրոնային կառավարումը։

Ուրախ եմ տեղեկացնել, որ ՄԱԿ-ը հրապարակել է երկրների Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչ 2020-ը, որտեղ Հայաստանը 2018թ.-ի համեմատ իր դիրքերը բարելավել է 19 կետով՝ 193 երկրների շարքում զբաղեցնելով 68-րդ տեղը։

Իսկ դեպի ծով ելք չունեցող երկրների շարքում Հայաստանը աշխարհում երկրորդն է՝ զիջելով միայն Ղազախստանին։

ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման 2018թ. հետազոտության համաձայն Հայաստանը Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչում ուներ 0.5944 ցուցանիշ, մինչդեռ 2020թ. այն արդեն 0.7136 է:

Նշեմ նաև, որ հետազոտության արդյունքներով Հայաստանը էլեկտրոնային մասնակցության ցուցիչով նույնպես զգալիորեն բարելավել է դիրքերը 2018 թվականի համեմատ՝ արդյունքում ընդգրկվելով ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների խմբում