Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ առաջադրելու իրավունքը ԱԺ նախագահին տալու նախագիծն ուղարկվեց գրավոր առաջարկությունների փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 23:49
Սա գնահատում ենք որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ. ԲՀԿ-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին
20.05.2026 | 23:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.05.2026 | 23:21
Ռուսաստանը և Բելառուսն անմիջական պատասխանատվություն են կրում. Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Լիտվայում ԱԹՍ-ի միջադեպի մասին
20.05.2026 | 23:18
Փաշինյան. ԱԱԾ-ն Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ, Թևանյան. Կոկորդին է կանգնելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 23:00
Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսության փակման հարցը՝ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ֆոնին
20.05.2026 | 22:49
ՌԴ-ն ուզում է ՀՀ-ում իրավիճակը լարվի, որ իր ազդեցությունը հետ վերադարձնի․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 22:38
Հեռու չենք նրանից, որ մի քանի տարի անց գլխավոր գործունեությունը դառնա նամազը. Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 22:24
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ ղեկավարության գործողությունները «չեն համապատասխանում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»
20.05.2026 | 22:13
Խաղաղապահությունը պահանջում է ոչ միայն պատրաստվածություն, այլև քաղաքական միասնություն. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Մարոկկոյի համաժողովում
20.05.2026 | 22:00
Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
Բոլորը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկեց «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին և «Կոռուպցիայի կանխարգելման համձնաժողովի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին, որով նախատեսվում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն ունեցող անձին՝ Ազգային ժողովի նախագահին: Միաժամանակ, նախագծերի փաթեթով առաջարկվում էր համապատասխան իրավասություն վերապահել Ազգային ժողովի նախագահին:

Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը դիմելով պատգամավորներին՝ կոչ արեց դեմ քվեարկել՝ լրացումներ կատարելու նպատակով նախագծերի փաթեթը գրավոր առաջարկությունների փուլ ուղարկելու համար։

«Բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք լրացուցիչ աշխատանք են ենթադրում, քանի որ գործ ունենք սահմանադրական օրենքի հետ, նման հրատապությամբ այդ հարցերի լրիվ լրամշակված չլինելու պարագայում, մտավախություն ունեմ, որ կարող են օրենքում տեղ գտնել ոչ ամբողջությամբ մշակված դրույթներ։ Ուստի ձեզ խնդրում եմ, որպեսզի երկրորդ ընթերցմամբ նախագծին դեմ քվեարկեք, այնուհետև նախագիծը վերադարձվի գրավոր առաջարկությունների փուլ»,- նշեց նախագծի հեղինակը։

Նախագծին կողմ քվեարկեց 1, դեմ՝ 78 և ձեռնպահ՝ 7 պատգամավոր։

Մանրամասները՝ տեսանյութում։