ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
Բոլորը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թևոսյանը և Մխիթար Հայրապետյանը ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Ըստ նախագծի համահեղինակ Վահագն Թևոսյանի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում փաթեթում կատարվել են հետևյալ փոփոխությունները․ ներառվել է «կարևոր իրադարձություն» հասկացությունը, որն ըստ պատգամավորի՝ եվրոպական օրենսդրությունից վերցված իրողություն է, ենթադրում է պետական կամ համազգային նշանակության քաղաքական, մշակութային, կրոնական, սպորտային իրադարձություններ։

Մրցութային փաստաթղթերում ներառվել են էթիկայի կանոնագիրը և ինքնակարգավորման մեխանիզմը, որն ազատում է ԶԼՄ-ներին կարգավորող մարմնի կողմից որևէ բովանդակային գնահատական տալու պարտավորությունից: Ազգային փոքրամասնություններին հատկացվող եթերաժամանակի ֆիքսվել է՝ հեռուստաեթերով՝ 30 րոպե շաբաթական, ռադիոյով՝ 2 ժամ: Հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաալիքները պետք է անվճար տրամադրեն իրենց ծրագրերը ցանցային օպերատորներին, և վերջիններս դրանք պետք է սփռեն:

Ըստ պատգամավորի՝ այսպիսով հանրային մուլտիպլեքում եղած բոլոր հեռուստաալիքները հունվարի 1-ից հետո բոլոր ցանցային օպերատորներով հասանելի են լինելու հանրությանը։ Ըստ փոփոխությունների՝ ընտրությունների կամ հանրաքվեների լռության օրը հնչած քարոզչության համար հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե ուղիղ եթերում զգուշացվել է քարոզչության հեղինակին խախտման մասին: Նախագիծն ընդունվեց պատգամավորների 79 կողմ և 17 դեմ ձայներով։