8 միլիոնի փոխարեն պաշտոնյաները կհայտարարագրեն 4 մլն դրամ արժեցող գույքը. նոր նախագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
Բոլորը

Կներդրվի պաշտոնյաների ծախսերի հայտարարագրման նոր ինստիտուտ՝ հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ: Կառավարության նիստի ընթացքում հավանության արժանացավ «Հանրային ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը:

Կներդրվի մեխանիզմ, որի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի պարտականությունների դադարեցումից հետո երկու տարվա ընթացքում, անձի գույքի էական փոփոխության կասկածի դեպքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի վերջինից պահանջել ներկայացնել գույքի, եկամուտների իրավիճակային հայտարարագիրը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ բարեփոխումների արդյունքում ունենալու են աշխարհում ամենաառաջադեմ հայտարարագրման համակարգը, որը կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից մեծ կարևորություն է ունենալու:

Ծախսերի հայտարարագրման առումով որդեգրվել է հետևյալ մոտեցումը. որոշակի կոնկրետ ծախսերի դեպքում, որոնք սպառիչ թվարկված են նախագծով, անձը պարտականություն է կրում այն հայտարարագրելու, եթե այդպիսի ծախսի միանվագ արժեքը գերազանցում է 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Բադասյանը տեղեկացրեց՝ կամ դա արվում է այն դեպքում, երբ հաշվետու ժամանակահատվածում նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է 2 մլն դրամը, կամ դրան համարժեք արտարժույթը: Այդ ծախսերի թվին են դասվում, օրինակ՝ հանգստի համար կատարված ճանապարհածախսը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալությունը, ուսման կամ այլ դասընթացների վարձավճարները:

«Նախագծով նաև սահմանվել է դրույթ, որ հայտարարագրման ենթակա է նաև ցանկացած այլ ծախս, եթե դրա միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն դրամը կամ դրան համարժեք արժույթը: Առաջարկվում է հայտարարագրման ենթակա գույք սահմանել նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը:

Նախագծով փաստացի տիրապետվող գույք է համարվում հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, բայց վերջինիս կողմից վերահսկվող օրենքով նախատեսված գույքը կամ հաշվետու ժամանակահատվածում 90 և ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը, թանկարժեք գույքը: Գույքը համարվում է հայտարարատուի կողմից վերահսկվող, եթե ձեռք է բերվել հայտարարատուի օգտին կամ հաշվին կամ գույքից փաստացի օգուտ է ստանում, կամ հենց նա էլ տնօրինում է»,- հայտնեց նախարարը:

Առաջարկվում է նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 միլիոնի փոխարեն սահմանելով 4 մլն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի: Նախատեսվում է նաև ընդլայնել հայտարարատուների շրջանակը: Հայտարարագրման պարտականություն է սահմանվելու նաև համայնքների աշխատակազմերի քարտուղարների, 15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար:

«Համայնքի ղեկավարների համար բնակչության շեմը հանվել է գործող օրենքից, բայց ավագանիների դեպքում հայտարարագրման համակարգն անհամաչափ չծանրաբեռնելու նպատակով առաջարկվել է փուլային մոտեցում»,- ասաց Բադասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: