Համոզվա՞ծ ենք, որ այդ կեղծ տեղեկությունների հեղինակները չարամիտ հայեր չեն. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Մեր հանրության մեդիագրագիտությունը մեծ տեմպերով զարգանում է և քաղաքացիներն իրենք ավելի ու ավելի են կարողանում տարբերել տեղեկատվությունը ապատեղեկատվությունից: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ նաև հանրային հակազդեցության միջոցներն ամենաարդյունավետն են: Իհարկե, պետք է քննարկենք, թե ազգային անվտանգության տեսակետից ինչ մարտահրավերներ են առաջանում, այդպիսի վերլուծական աշխատանք արվում է: Պետք է տեսնել, թե ինչպիսի քայլեր կառավարությունը կարող է կամ պիտի ձեռնարկի այս առումով, բայց, իհարկե, առանց մեզ համար սկզբունքային գծերն անցնելու, որովհետև խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը մեզ համար առանցքային արժեքներ են: Դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է չտեսնելու տանք ազգային անվտանգության սպառնալիքները և պետք է հրաժարվենք դրանց հակազդել ու կառավարել:

Հատկապես սահմանային իրավիճակի լարման պարագայում, դա կրկնակի, եռակի բացասական ազդեցություն է ունենում, և հանրությունն էլ դա տեսնում է: Ես ուզում եմ ասել, որ կիրակի օրվանից մենք հանրային հսկայական հակազդեցության ալիք ենք տեսնում, կարծում եմ, որ այդ ալիքը շատ արդյունավետ է, ինչն օգնում է նաև մարդկանց մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանը:

Այսօր կան կեղծ օգտատերեր, կեղծ տեղեկատվություն, համոզվա՞ծ ենք արդյոք, որ այդ բոլոր կեղծ տեղեկատվությունների հեղինակները չարամտորեն կամ ոչ չարամտորեն ՀՀ քաղաքացիներ են: Երբ ասում եմ՝ ազգային անվտանգության հարցեր, հենց սա նկատի ունեմ, որովհետև այդ ռեսուրսը կարող է օգտագործվել օտարերկրյա ծառայությունների կողմից: Սա շատ լուրջ մարտահրավեր է, որով մեր մարմինները զբաղվում են, և այդ աշխատանքը հանրային քննարկման հարց չի»,- ընդգծեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: