Կրթության՝ մինչև 2030թ․ զարգացման պետական ծրագիրը լղոզված և թռուցիկ ձևակերպումների շարան է․ փորձագետներ

Լուրեր

12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Բոլորը

Համաձայն «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի»՝ կրթության ոլորտում հիմնական գերակայությունը որակի բարձրացումն է։ Կրթության բարելավման քաղաքականությունը պետք է զուգորդվի մատչելիության և համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներով։ Ծրագիրը, սակայն, չի տալիս այն հարցի պատասխանը, թե ինչպես է այդ զարգացումն ապահովվելու, այն էլ՝ առանց կրթության ֆինանսավորման բարձրացման։ Նման տեսակետ հայտնեցին նախագծի հանրային քննարկման ներկաները։

Կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած քննարկմանը մասնակցում էին կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ և նախաձեռնություններ, ինչպես նաև կրթության փորձագետներ։ Քննարկումը վարում էր Կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

Նա Factor.am-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչպես պետք է կրթության բյուջեի սղության դեպքում կյանքի կոչվի զարգացման ծրագիրը և պատասխանել հարցին, թե ինչ կտա կրթության ոլորտին Եվրոպական միություն-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրումը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ շեշտել է, որ հարկավոր էր պահել նախորդ ծրագրի տրամաբանությունն ու ներկայացվեր՝ ինչ խնդիրներ ունենք և ինչ պետք է անել՝ դրանք լուծելու համար։ Նրա խոսքով՝ մեր կրթական խնդիրները սպեցիֆիկ են և ծրագրում տեղ գտնելիք կետերը պետք է բխեն Հայաստանում տիրող իրավիճակից։ Փորձագետը նկատել է՝ մեզ հարկավոր են կրեատիվ, ոչ ստանդարտ մոտեցումներ։

Բացի այդ, ըստ նրա, անհրաժեշտ էր ծրագիրը կազմելուց առաջ խորհրդակցել ուսուցիչների և դասախոսների հետ։ Ինչ վերաբերում է կրթության որակի բարձրացմանը, Երևանի ավագանու անդամ, կրթության ոլորտի երկարամյա մասնագետ Անահիտ Բախշյանը հարցադրում է արել՝ ինչպես պետք է զարգանա կրթությունը՝ առանց համապատասխան ներդրումների։ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանն էլ անդրադարձել է ծրագրում տեղ գտած մի ձևակերպման։ Այնտեղ, որպես կրթության զարգացման գլխավոր նպատակ նշվում է ազգային շահերին լիարժեք ծառայելը։ Այնինչ, փորձագետի խոսքով, դա ոչ կոնկրետ ձևակերպում է, որը կարող է դառնալ գործիք՝ իշխանական շրջանակների կողմից տարբեր տեսակի քաղաքական շահարկումների համար։

Հավելենք, որ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» մշակվել է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ․ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը, ՄԱԿ-ի «Փոխակերպենք մեր երկիրը․ Մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգը» և «Կրթություն 2030․ Դեպի ներառական և արդարացի որակյալ կրթություն ու կրթություն ողջ կյանքի ընթացքում բոլորի համար», Ինչհոնի հռչակագիրը։

 

Աննա Բաբաջանյան