«Աննախադեպ երևույթ է, այսպիսի իրավիճակ չենք տեսել»․ Սամվել Բալասանյանը՝ Գյումրիում հեղեղումների պատճառ դարձած տեղումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
Բոլորը

Գյումրիում երեկ տեղի ունեցածն աննախադեպ երևույթ էր։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ ներկայացնելով նախօրեին տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքով քաղաքում ստեղծված իրավիճակը։

Քաղաքապետը նշեց, որ մեծ քանակությամբ տեղումներ են գրանցվել, ջրի հոսքը շատ ավելի մեծ ծավալով է եղել, քան խողովակները կարող էին տանել։

«Հիդրոմեդ ծառայությունից այսօր տվյալներ եմ վերցրել, ըստ վիճակագրության՝ հուլիսին պետք է լինեին 46 մմ տեղումներ, բայց մեկ օրվա ընթացքում եղել է 81 մմ։  170 տարվա իրենց գործունեության մեջ սա աննախադեպ երևույթ էր։ Ինձ համար ևս աննախադեպ էր, այս քաղաքում բնակվել եմ, այս իրավիճակը երբեք չենք տեսել»,- ասաց Սամվել Բալասայանը։

Ըստ նրա՝ այն փողոցներում, որոնք անցյալ տարի կառուցվել են ՎԶԵԲ-ի ծրագրով ու շահագործման հանձնվել, ջրահեռացման համակարգը լավ է գործել։

Քաղաքի 5 կետերում խցանումները են եղել։ «5 տեղ էր խցանումը, 4-ում շատ արագ բացեցինք։ Կայարանամերձ հրապարակն ընդգրկված է ՎԶԵԲ-ի ծրագրում, այդ հարցը կլուծենք։ Մայր Հայաստանում գնում է շինարարություն։ Տրդատ Ճարտարապետ փողոցում, երբ Անի թաղամաս մտնենք, հարցը կլուծենք։ Կամուրջի հետ կապված խցանում էր եղել, սառցաբեկորները եկել էին, բայց հերոսական ջանքերով կարողացանք բացել։ Երեկվա դեպքը աննախադեպ էր նաև նրանով, որ կարկուտ եկավ, սառցաբեկորներ առաջացան և փակեցին ջրատար անցքերը։ Տեսաք, որ փոքրիկ նավակով մոտեցան, հեռացրեցին, ազատվեցինք այդ իրավիճակից»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Հորդառատ անձրևի ու կարկուտի պատճառով տուժել են ինչպես քաղաքի ենթակառուցվածքները, այնպես էլ բնակիչները։ Քաղաքապետը տեղեկացրեց, որ հատկապես Ավտոկայան տնակային թաղամասում են բնակիչները խնդիրների առաջ կանգնել։ Քաղաքապետարանում խորհրդակցություն է անցկացվել, հանձնարարականներ են տրվել՝ եղած վթարները արագ վերացնելու համար։ Վնասների չափի մասին ամբողջական տվյալները պարզ կլինեն ավելի ուշ, արդեն վերլուծություն է կատարվում։

Սամվել Բալասանյանը խոստացավ, որ մասնավոր հատվածի, տնակների, բազմաբնակարան շենքերի խնդիրները կլուծվեն, բնակիչներին անպայման կտրվի օգնություն։

«Խորհրդակցության ժամանակ ասացին, որ բնակիչներ են եկել Ավտոկայան թաղամասից, ընդունեցինք։ Հանձնարարել եմ համապատասխան բաժնի աշխատակիցներին՝ գնան, ուսումնասիրեն։ Անելու ենք ամեն ինչ բնակիչների համար, ինչ հնարավորություն կա։ Հրավիրելու ենք ավագանու արտահերթ նիստ, ցուցաբերենք ֆինանսական օգնություն։ Բայց նախ ուսումնասիրենք, հասկանանք, դրանից հետո վերլուծություն կատարելով՝ ներկայացնենք ավագանու նիստին։ Դրա համար պետք չի շտապել»,- ասաց Գյումրիի քաղաքապետը։

Նա հավելեց, որ եթե համայնքի ուժերից վեր լինի խնդիրների լուծումը, կդիմեն Կառավարությանը։

Էմմա Չոբանյան