Գյումրեցի Տաթևիկ Պետրոսյանը Չինաստանի հեղինակավոր համալսարաններից մեկի լավագույն ուսանող է ճանաչվել

Լուրեր

17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
Ոստիկանն ասել է՝ «Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրեցի Տաթևիկ Պետրոսյանը  Չինաստանի  հեղինակավոր Րընմին համալսարանի լավագույն ուսանող է ճանաչվել։  Գյումրիից  Չինաստան ճանապարհը հեշտ չի եղել, սակայն  նպատակասլացությունն ու Հեռավոր Արևելքի մշակույթի նկատմամբ ունեցած սերը տվել են իրենց արդյունքը։ Մեզ հետ զրույցում Տաթևիկը ուրախությամբ պատմեց, որ Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորելու տարիներին արդեն իսկ որոշել է, որ գիտական աշխատանքները լինելու են Չինաստանի վերաբերյալ։ 2018թ-ից սովորել է  երկրի առաջատար բուհերից մեկում՝ Րընմին համալսարանում՝ չինագիտություն մասնագիտությամբ,  ֆակուլտետում եղել միակ հայ ուսանողը։ Իսկ ահա լավագույն ուսանողի կոչմանն արժանանալը մեծ պատիվ է համարում։

«Կարելի է ասել, երկար գործընթացի ու քրտնաջան աշխտանքի արդյունք է լավագույն ուսանողի կոչմանն արժանանալը: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ «Գլոբալ տաղանդ» ծրագրի շրջանակներում ճանաչվեցի լավագույն ուսանող և հնարավորություն ստացա մասնակցել «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության Գլոբալ մենթոր նախագծին, որտեղ Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Տյուրկը և Բրունո Մասչիսը՝ Պորտուգալիայի Եվրոպական հարցերով պետքարտուղարը, նշանակվեցին որպես իմ մենթորներ: Այնուհետև գերազանց առաջադիմության շնորհիվ հնարավորություն ընձեռվեց մասնակցել Չինաստանի Ազգային ռազմավարության և զարգացման ակադեմիայում կազմակերպված գիտաժողովներին և տպագրել երկու հոդված»,- ներկայացրեց Տաթևիկ Պետրոսյանը։

Նա նշեց, որ  դասընթացների ժամանակ հանդես է  եկել Չինաստանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության առաջարկություններով։

«Դրանցից  մի քանիսը ներկայացվել են Չինաստանի Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարությանը: Գերազանց առաջադիմության շնորհիվ հնարավորություն եմ ստացել այցելել մի շարք չինական կազմակերպություններ և գործարաններ, հեռուսատընկերություններ, հանդիպել Սուճոու, Իու քաղաքների կառավարությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև չինացի մի շարք դիվանագետների հետ ունենալով ճանաչողական և հետաքրքիր զրույցներ»,- ասաց Տաթևիկը։

Մեր զրուցակիցը  պատմեց, որ Չինաստանում հայերի մասին բոլորը չէ, որ գիտեն, բայց օրեցօր ավելի ու ավելի շատ մարդիկ են տեղեկանում։  Տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն էլ նպաստում են Չինաստանում դասավանդող հայերն ու  համալսարաններում սովորող ուսանողները։ Գիտական շրջանակների համար Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում։

«Մի օր հրաշալիորեն զարմացել էի, երբ նկատեցի, որ ավտոբուսի վարորդը Հայաստանի մասին բավականին տեղեկացված էր, երբ հարցրեցի թե որտեղից գիտի Հայաստանի մասին, ասաց, որ ռադիոյով նորություններ շատ է լսում և այդպես հաճախակի է լսել Հայաստանի հրաշք բնության մասին: Ինչ վերաբերվում է դասախոսներին և այն անձանց, որոնք զբաղվում են քաղաքական հետազոտություններով, նրանք լավատեղյակ են Հայաստանի մասին: Վերջին տարիներին գիտական ասպարեզում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը շատ է մեծացել և այսօր կան մասնագետներ, որոնք զբաղվում են Հարավային Կովկասին և մասնավորապես Հայաստանին վերաբերող հետազոտություններով»,- ներկայացրեց Տաթևիկ Պետրոսյանը։

Չինաստանում կորոնավիրուսի համավարակը չի շրջանցել նաև Սուճոու  քաղաքը, որտեղ բնակվել ու սովորել է Տաթևիկը։ Բարեբախտաբար, նա կարողացել է Հայաստան վերադառնալ  Շանհայ-Մոսկվա վերջին չվերթով:

«Հունվար ամսի երկրորդ շաբաթն էր, երբ համալսարանից տեղեկացրին, որ հնարավորինս շուտ մեծ քանակությամբ սնունդ գնենք և հանրակացարանից դուրս չգանք, քանի որ համավարակի դեպքեր գրանցվել էին նաև մեր նահանգում: Օրը մի քանի անգամ համալսարանից հորդորում էին պահպանել հիգիենայի կանոնները, կառավարությունը հորդորում էր բնակչությանը խուսափել բազմամարդ վայրեր այցելելուց և կրել դիմակներ, տպագրվում էին բազում անգլալեզու հոդվածներ՝ կանխարգելող քայլերի մասին»,- ասաց Տաթևիկը՝ հավելելով, որ  հանրակացարանում ամենուր ջերմաչափումներ են  իրականացվել ու կախարգելիչ միջացառումներ։

«Ախտահանվում էին վերելակները, դռների բռնակները, ախտահանվեցին նաև սենյակները, այն դեպքում, երբ վարակակիր հանրակացարանում չկար:  Հանրակացարանի շենքից դուրս գալուց պարտադիր էր ջերմաչափումը և հիմնավորված բացակայությունը: Որոշ ժամանակ հնարավոր չէր դուրս գալ քաղաքից, իսկ այնուհետև ջերմաչափումը ամենուր դարձավ պարտադիր՝ քո քաղաքից դուրս գալուց և մյուս քաղաք մտնելիս»,- պատմեց մեր զրուցակիցը։

Տաթևիկն ավարտել է ուսումը Չինաստանում,   սակայն համավարակի պատճառով չի կարողացել մեկնել ու մասնակցել հուլիսի 1-ին կայացած դիպլոմների հանձման արարողությանը։ Հայաստանից օնլայն է հետևել միջոցառմանը։

Համավարակը խանգարում է  նոր ծրագրերի իրագործմանը, բայց, ըստ մեր զրուցակցի, դա արգելք չէ, որ Չինաստան հետ վերադառնալն իր  ապագա պլանների առաջին կետը լինի, այն  ապահովելու է իր կիսատ թողած համագործակցությունների շարունակությունը:  Այժմ Տաթևիկը   Հարվարդում հեռավար շարունակում  է Չինագիտության ոլորտում մասնագիտական գիտելիքների ձեռքբերումը,  նաև հեռակա թղթակցում  որոշ չինական պարբերականների։