Հայկ Եսայանը գաղտնի է պահում, թե որքան է վճարել «Բիլայնը» գնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
Բոլորը

Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում և իրենց կարող եմ հանգստացնել, որ ոչ մի զանգվածային ազատումներ չեն լինելու, իրենց ներուժը մեզ անհրաժեշտ է։ Այս մասին Factor.am-ին ասաց «Թիմ» ՍՊԸ-ի հիմնադիր Հայկ Եսայանը՝ անդրադառնալով «Բիլայնի» աշխատակիցների մտահոգություններին, թե ընկերությունը գնելուց հետո իրենց ազատելու են աշխատանքից:

«Մենք ընդամենն ասում ենք, որ մարդկային ռեսուրսի կարիք ունենք, և վստահ ենք, որ միասին ավելի լավ ուժով կարող ենք զարգացնել, քանի որ այս ոլորտում 20 տարուց ավելի եմ, մեր վերջին 5-10 տարիների պրոբլեմը հենց մարդկային ռեսուրսի ներգրավումն է եղել։ Այսօր մենք ունենք հնարավորություն այդ մարդկային ռեսուրսը ունենալու և այդ ռեսուրդի վրա ձևավորելու նոր զարգացման ուղի և ունենալ ավելի լավ ծառայություն»,- ասաց Եսայանը։

Հարցին՝ որքա՞ն է գործարքի արժեքը, Եսայանն ասաց, որ դա գաղտնիք է։ Հարցին՝ ի՞նչ երաշխիքներ է ինքը ներկայացնելու «Բիլայնի» աշխատակիցներին և արդյոք հանդիպելո՞ւ է նրանց հետ, Եսայանն ասաց. «Ես երաշխիքը ներկայացրի, որ մինիմում 6 ամիս ոչ մի քայլ չենք անելու։ Աշխատակիցների հետ հանդիպում լինելու է, ուղղակի ես հիմա նման իրավասություն չունեմ՝ այդ աշխատակիցների հետ շփվելու, որովհետև դե յուրե մենք ոչ մի կապ չունենք «Բիլայն» ընկերության հետ»։

Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն որոշել է «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով: Սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել»:

Հիշեցնենք, որ «Թիմ» ՍՊԸ հիմնադիրները Եսայան եղբայրներն են, որոնք բաժնետերերի հետ ունեցած խնդիրներից հետո հեռացել էին Ucom ընկերությունից։

Նշենք, որ ՀԾԿՀ-ի դիմաց «Բիլայն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան