ԲԸՏՄ-ի ուժեղացված կրկնայցերը հանգստի գոտիներում

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Այսօր՝ հուլիսի 10-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ու ՀՀ ոստիկանությունը շարունակել են կրկնակի ստուգայցերի գործընթացը. տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

«Տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի կողմից սահմանած անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներն իրականացրել են վարչական շրջանի հանգստի գոտիներում, որտեղ վաղ առավոտյան այցելուներն ավելի հաճախ զբաղվել են մարմնամարզությամբ՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։

Եզակի բնույթ են կրել տարեցների կողմից սեղանի ժամանցային խաղերի ընթացքում առնվազն 1.5 մ սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքերը, որոնք տեղում շտկվել են։

Համաճարակի հետագա տարածման կանխարգելմանն ուղղված իրազեկման  և բացատրական աշխատանքներին զուգահեռ տեսուչները շարունակել են տրամադրել դիմակներ և կոչ արել տան պայմաններում պատրաստված կտորե դիմակները հենց տեղում փոխարինել իրենց կողմից տրամադրված գործարանային արտադրության եռաշերտ դիմակներով նաև հիշեցրել ոչ ավել քան 3 ժամը մեկ փոխելու կանոնի մասին։

Հիշեցնենք, որ վերջին օրերին կրկնայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։ Տեսչական մարմնի աշխատակիցների ցուցումով ոստիկանների կողմից արձանագրություններ չեն կազմվել, ինչը ևս մեկ անգամ հավաստում է խախտումների նվազման դրական դինամիկայի մասին։

Արտակարգ դրության պայմաններում իրականացվող ուժեղացված ստուգայցերը կրում են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրությունում: