Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, բուժվել է 8 քաղաքացի
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտնաբերվել:
Ուրախությամբ արձանագրենք, որ հիվանդությունը հաղթահարել է 8 քաղաքացի:
Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 26 քաղաքացի:
Պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության:
Ընդհանուր թեստավորումների քանակը 2320 է: