«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել

Լուրեր

10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:45
ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:40
Փաշինյանն ասում է՝ ԵՄ ալտերնատիվ գոյություն չունի․ ինչ իմաստ ուներ էտ օրենքի քննարկումը․ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:30
Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
10.08.2026 | 11:28
Նեթանյահուն մերժել է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը
10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
Բոլորը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում: Մի քանի խախտումներ են դիտարկվել Վարդենիս քաղաքի բենզալցակայաններում և շինանյութի խանութներում: Հիմնական խնդիրներն առնչվել են դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամաններին, ջերմաչափերին ու ջերմաչափման գրանցամատյաններին: Իսկ Մարտունի քաղաքի մի քանի գազալցակայաններում բացակայել են գծանշումներն ու փակ աղբամանները:

«Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Երևան քաղաքի «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում: «Սուրմալու» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարներում բացակայել են գծանշումները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամանները, ինչպես նաև ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Հիշեցնենք, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն»,- ասված է ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրությունում: