ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց, և Հայրիկյանը կկատարի իր խոստումը՝ 6 ամիս լրագրողների հետ չի շփվի. «Ժողովուրդ»

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

 

«ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ ՀՀ ԿԸՀ շենքի առջև շարունակել է իր բողոքի ակցիան: Նա ԿԸՀ-ից պահանջում է իրեն ձևաթուղթ տրամադրել, որ կարողանա սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու ստորագրահավաք սկսել: ԿԸՀ-ն հրաժարվում է նրա պահանջը կատարել, քանի որ Սահմանադրության համապատասխան դրույթը ուժի մեջ է մտնելու եկող տարվա ապրիլի 9-ից հետո:

Ինչևէ, ԱԻՄ նախագահը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ստորագրվի, ինչին չի հավատում, ապա ինքն իրեն կպատժի և 6 ամիս լրագրողների հետ չի շփվի:

Երեկ՝ համաձայնագրի ստորագրումից հետո, «Ժողովուրդ» օրաթերթը Հայրիկյանից հետաքրքրվեց, թե արդյոք պատժի խոստումն ուժի մե՞ջ է: «Քանի որ խոստացել եմ, ցավոք, պետք է կատարեմ: Այդ խոստումը ես նախկինում էլ էի հնչեցրել, և դա վերաբերում էր ասոցացման համաձայնագրին: Այս համաձայնագիրը ասոցացմանից տարբերվում է, բայց, դե, մանրուքների մեջ չեմ խորանում: Ու այսօրվա (երեկվա) ասուլիսն առաջիկա վեց ամիսների իմ վերջին շփումը կլինի լրագրողների հետ»,- պատասխանեց Հայրիկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: