Շիրակում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 57 նոր դեպք․ Գյումրու ինֆեկցիոնում բուժվում է 89 հիվանդ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Շիրակի մարզպետարանի հրապարակած տվյալների համաձայն՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում 89 հիվանդ է բուժվում, նրանցից 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 37 հիվանդ էլ տեղափոխվել և բուժում է ստանում Երևանում։

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4․467 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 30-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3․113 նմուշառման հետազոտություն։ Օրական կատարվում է մոտ 200 նմուշառման հետազոտություն։

Հունիսի 30-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 57 նոր դեպք։

Մարզում երկու օրվա ընթացքում ավելացել է տնային ինքնամեկուսացման ցուցում ունեցող ու դրական անախտանիշ ընթացքով հիվանդների թիվը։ Այսօրվա դրությամբ՝ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1․054 քաղաքացի (969-ի փոխարեն) նրանցից 252-ի (214-ի փոխարեն) մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Մինչև օրս էլ կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել Շիրակի մարզի 271 բնակիչ։ Ընդհանուր առմամբ, մարզում արձանագրվել է մահվան 21 դեպք։