Չգիտեմ՝ ումից եմ վարակվել. ջերմություն, ցավ չկա. պատգամավոր Կարեն Համբարձումյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Լուրեր

28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
Բոլորը

Երեկ՝ ժամը 12-ի սահմաններում, կորոնավիրուսի թեստ եմ հանձնել։ Երեկոյան արդեն պարզվեց, որ պատասխանը դրական է։ Այսօր Factor.am-ի հետ զրույցում այս մասին պատմեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը։

Նա շեշտեց, որ այս պահին ջերմություն կամ ցավ չունի։ «Այսօր գնացել եմ բուժկենտրոն՝ ստուգման։ Բժիշկն ասաց, որ ինձ մոտ 5 տոկոսով թոքաբորբի օջախ կա։ Եվ նման դեպքերում բուժումը կարելի է անցկացնել տանը։ Նա դեղերի ցանկ տվեց. կպատվիրեմ այդ դեղերը, որպեսզի չգնամ դեղատուն»,- մանրամասնեց պատգամավորը։

Հարցին՝ իր համար պա՞րզ է, թե ումից է վարակվել՝ Համբարձումյանն արձագանքեց. «Անկեղծ ասած, չգիտեմ՝ ումից եմ վարակվել, քանի որ իմ շփման շրջանակը մեծ է։ Գուցե կանոնները ոչ պատշաճ պահելու արդյունք լինի, բայց միշտ դիմակ եմ կրել ու ալկոգելով ախտահանել ձեռքերս։ Եվ խորհուրդ կտամ մեր հայրենակիցներին ավելի զգույշ լինել, հետևել պարետատան սահմանած բոլոր կանոններին»։

Զրույցի վերջում պատգամավորն առողջություն մաղթեց բոլոր հիվանդներին և շեշտեց, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի շուտ ապաքինվի ու վերադառնա աշխատանքի։

Մերի Մարտիրոսյան