ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան թողնել

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ դեսպան Սեմ Բրաունբեքը Թուրքիայի իշխանություններից պահանջել է Սուրբ Սոֆիային տաճարը պահպանել ներկայիս կարգավիճակով՝ որպես թանգարան։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը։

«Սուրբ Սոֆիայի տաճարը հոգևոր և մշակութային մեծ նշանակություն ունի տարբեր կրոններ դավանող աշխարհի միլիարդավոր հավատացյալների համար: Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը՝ այն պահել որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ և որպես թանգարան՝ այնտեղ բոլորի համար մատչելիություն ապահովելով»,- գրել է Բրաունբեքը Թվիթերի իր միկրոբլոգում։

Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ քննարկումները վերսկսել են մայիսի 29-ից հետո, երբ Կոստանդնուպոլսի անկման հերթական տարեդարձի օրը տաճարում ընթերցվեց Ղուրանը: Մեկ շաբաթ անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարեց ուսումնասիրել Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու հնարավորությունը:

Ավելի ուշ երկրի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը հայտարարեց, որ կողմ է տաճարը կրկին մզկիթի վերածելուն։ Նախաձեռնությանը կողմ է արտահայտվել նաև երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Իր հերթին, Պոլսո հայոց պատրիարքն առաջարկել է, որ Սուրբ Սոֆիան աղոթատեղի դառնա ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մահմեդականների համար:

Տաճարի ապագայի հարցը հուլիսի սկզբին քննարկվելու է երկրի Պետական ​​խորհրդի կողմից:

Նելլի Մելքոնյան