ԱԺ-ն վավերացրեց ԱՄՀ-ից վարկ ստանալու մասին համաձայնագիրը

Լուրեր

20.04.2026 | 12:10
Փաշինյանը ՔՊ-ի նախընտրական ծրագիրն է ներկայացրել // Նուբարաշենի աղբավայրում պայթյուն է եղել․ ԼՈՒՐԵՐ
20.04.2026 | 12:04
Հայ բռնցքամարտիկները մեծ դժվարությամբ են հասել Բրազիլ
20.04.2026 | 11:56
Երկու շաբաթվա ընթացքում 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքագրել. Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:48
«Ուրարտուն» չի ընդունել «Ալաշկերտի» դեմ հանդիպման արդյունքը․ ՀՖՖ-ից արձագանքել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:39
Ալիևը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության արդյունքներից և «Զանգեզուրի միջանցքից»
20.04.2026 | 11:30
Կուսակցությունների ղեկավարներ են տուգանվել
20.04.2026 | 11:18
Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:11
Բուլղարիայի ընտրություններում առաջատարը նախկին նախագահ Ռումեն Ռադևի կոալիցիան է․ նա ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից է
20.04.2026 | 11:03
Միհրան Հարությունյանը հաղթանակի է հասել Երևանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:00
Պայթյուն է տեղի ունեցել Նուբարաշենի աղբավայրում. երկու անձ տուժել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 10:55
Դատախազության միջամտությամբ Աչաջուրի մարզադաշտի վարչական շենքը վերադարձվել է համայնքին
20.04.2026 | 10:42
Թեհրանը խոստանում է պատասխանել ԱՄՆ-ի կողմից իրանական բեռնատար նավի առգրավմանը
20.04.2026 | 10:33
Ռոնալդուի գոլը սկիզբ է դրել «Ալ Նասրի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 10:25
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից
20.04.2026 | 10:11
Ռեստորանի մոտ մեքենա է այրվել
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը։

Համաձայնագիրը վավերացվեց միաձայն՝ 88 «կողմ» ձայնով: Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 180 մլն ՀՓԻ (248.2 մլն ԱՄն դոլար) արժողությամբ եռամյա պահուստային ծրագիրը` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի` սույն թվականի մայիսի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել ընդհանուր 77.142 մլն ՀՓԻ (105 մլն ԱՄՆ դոլար) ծավալով փոխառու միջոցներ:

Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաև հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի շրջանակներում հավելյալ 128.8 մլն ՀՓԻ (175 մլն ԱՄՆ դոլար) ներգրավելու հայտը: Բացի այդ, Հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Պահուստային ծրագրի շրջանակներում հասանելի միջոցները որպես ուղղակի բյուջետային աջակցություն օգտագործելու ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորումը: