Կորոնավիրուսի 508 նոր դեպք և 6 մահ Ադրբեջանում․ վարակվածների ընդհանուր թիվը` 13.715
Քաղաքականություն
23.06.2020 | 20:12Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 508 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:
«Այսօր Ադրբեջանում ևս 508 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 335 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 6 քաղաքացի մահացել է»,- նշել են շտաբում:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 13.715 է, 7.503 մարդ առողջացել է, 167 մահ է արձանագրվել:
Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 6.045 հիվանդ կա: