Շիրակում կորոնավիրուսից մահվան 16-րդ դեպքն է գրանցվել․ Գյումրու ինֆեկցիոնում բուժվում է 75 հիվանդ

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Շիրակի մարզում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է արձանագրվել։ Այսպիսով, կորոնավիրուսից մահերի թիվը մարզում հասել է 16-ի։

Շիրակի մարզպետարանի հրապարակած տվյալների համաձայն՝ հունիսի 23-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում, 68-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 238 բնակիչ։ 33 հիվանդ տեղափոխվել և բուժում է ստանում մայրաքաղաքում։

Հունիսից մարզում կորոնավիրուսով հիվանդների կտրուկ աճ կա։ Ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասել էր, որ ստեղծված իրավիճակն այս փուլում մտահոգիչ է, առողջապահական համակարգն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ։

«Հունիսի առաջին իսկ օրից հիվանդանոց ընդունվողների թիվը միանգամից սկսեց փոխվել։ Հիմա մեծ ալիքը, որը կա երկրում, վարակի տարածման մեծ ալիք կա նաև մարզում։ Այս փուլում, կոնտակտավորների և ասիմպտոմ ընթացքով մեծաթիվ հիվանդների առկայության և բժշկական սահմանափակ ռեսուրսով նրանց հետ մեկուսացման աշխատանքներ չիրականացնելու պայմաններում, ռիսկն ավելի մեծացավ։ Այսօր մարզի առողջապահական համակարգը շատ մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում»,- ասել էր Տիգրան Պետրոսյանը։

Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 940 քաղաքացի, նրանցից 205-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3․666 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 22-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2․312 նմուշառման հետազոտություն։