Քոչարյանի և Ծառուկյանի գործերով որոշումները փաստում են՝ իշխանությունից ճնշում չկա դատարանի վրա. Վիգեն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.09.2026 | 21:48
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
18.09.2026 | 21:30
Իլհամ Ալիևն իր ընտանիքին պատկանող հերթական բիզնես օբյեկտն է բացել
18.09.2026 | 21:14
Բաքուն արձագանքել է Փարիզի՝ Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացմանը
18.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը հարված է հասցնում խաղաղության պրոցեսին․ պատերազմի սպառնալի՞ք, թե ավելին ստանալու քայլ
18.09.2026 | 20:50
Հեռախոսներ, նոթբուքեր ու 190 մլն դրամի վնաս․ ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային ներմուծման սխեմա
18.09.2026 | 20:39
Գերագույն հոգևորդ խորհուրդը դատապարտելի է համարել իշխանությունների կողմից «Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը»
18.09.2026 | 20:28
ՀՀ նախագահը և Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները
18.09.2026 | 20:15
Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն
Բոլորը

Իշխող քաղաքական թիմին և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդդիմությունից մեղադրում են դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու մեջ՝ մեջբերելով մի քանի արտահայտություններ՝ «նախկին իշխանություններ դռների տակ վնգստացող դատավորներ», «Հրայր Թովմասյանի ու ՍԴ-ի հասցեին կոշտ քննադատություն», և իհարկե՝ հիշեցնում են դատարանները շրջափակելու վարչապետի կոչը, Նիկոլ Փաշինյանի, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ու ԱԱԾ նախկին տնօրենի խոսակցության գաղտնալսումը։ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք համարում է, որ իսկապես իշխանությունը ճնշում է գործադրում դատական համակարգի վրա։

«Երևի թե մենք պետք է կարողանանք հստակ տարանջատել այն, ինչն իրենից ներկայացնում է քաղաքական գործընթաց, ասենք՝ կապված դատական բարեփոխումների հետ, արդյո՞ք պետք է լինեն բարեփոխումներ, ինչպիսին պետք է լինեն, ինչ նպատակներ պետք է հետապնդեն։ Ինչ վերաբերում է դատարանների գործունեությանը միջամտելուն, ապա այստեղ օրենքը շատ հստակ է ամեն ինչ ձևակերպում, և այդ միջամտությունը չի կարող լինել վերացական։ Խոսք պետք է գնա կոնկրետ դատավորի, կոնկրետ գործով որոշակի ներազդեցության մասին, որպեսզի նպատակ հետապնդի կոնկրետ գործով դատարանի որոշման վրա ներազդել»,- ասաց Վիգեն Քոչարյանը։

Նա հիշեցրեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի մասին հնչեցրած այլ գնահատականներ ևս, որ, օրինակ, դատական համակարգում կան դատավորներ, որոնք իրոք նվիրյալ են իրենց գործին և դժվարին պայմաններում մասնագիտական պարտքը հասարակության առջև կատարում են։

«Ինչ վերաբերում է նրան՝ արդյո՞ք այդ քաղաքական բանավեճերի արդյունքում ինչ-որ ձևով գործընթացն ազդել է դատական համակարգի կամ առանձին դատավորների վրա, ապա ես կարծում եմ, որ անցած շաբաթվա զարգացումները վառ ապացույցն են, որ նման վտանգի մասին խոսելն այդքան էլ տեղին չէ, և դատավորներն իրենց որոշումները ընդունելիս առաջնորդվում են իրենց ներքին համոզմամբ, որ իրենց մոտ ձևավորվել է»,- նշեց նա։

Վիգեն Քոչարյանը կարծում է նաև, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու՝ դատական որոշումները վկայությունն են այն բանի, որ դատարանների գործունեության վրա իշխանության կողմից որևէ ճնշում կամ միջամատություն գոյություն չունի։

Ի դեպ, ԲԴԽ-ն դիմել է Ոստիկանություն՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորի հասցեին տարածված վիրավորանքի և սպառնալից գրառումների կապակցությամբ։ Վիգեն Քոչարյանն ասաց՝ դատավոր Արսեն Նիկողոսյանն է դիմում հասցեագրել ԲԴԽ-ին, ում հետ նաև հանդիպում է տեղի ունեցել։

«Պարոն Նիկողոսյանը ներկայացրեց, որ սոցիալական ցանցերում իր հասցեին հնչում են վիրավորանքներ և սպառնալիքներ, այդ թվում՝ անձնական հաղորդագրություններով են գրում, և նա որոշակի մտահոգություն ուներ իր ֆիզիկական անվտանգության առումով։ Մենք այն մարմինը չենք, որ գնահատենք այդ վտանգի աստիճանը, և մենք դիմեցինք Ոստիկանություն»,- ասաց ԲԴԽ անդամը։

Դատավոր Նիկողոսյանի նկատմամբ նման վերաբերմունքը մասնավո՞ր դեպք է, թե՞ համակարգային երևույթի հետ գործ ունենք։ Վիգեն Քոչարյանին հիշեցրինք նաև Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպը։ «Տիկին Դանիբեկլյանի գործը մի քիչ այլ էր, որովհետև ունեինք ոչ թե սպառնալիքներ, այլ նաև գործողություններ։ ԲԴԽ-ն այդ դեպքում ևս արձագանքեց, և մենք պետք է ուշադիր լինենք, մեզանից կախված միջոցները ձեռնարկենք, եթե խնդիր է առկա»,- ասաց Վիգեն Քոչարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան