Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ չի ուղարկվի․ «Իմ քայլը» դեմ քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Սահմանադրական փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծը Ազգային ժողովում չընդունվեց։ 89 պատգամավորներ դեմ քվեարկեցին նախագծին։ «Այս փոփոխությունը տարածվում է ՍԴ 7 անդամների վրա, այսինքն ՍԴ 7 անդամները այս դեպքոոմ արդեն սուբյեկտիվ կողմեր են և իրենք ուղղակի զրկված են օբյեկտիվ որոշում կայացնելու հնարավորությունից, և ես կոչ եմ անում դեմ քվեարկել»,- վարման կարգով ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Նշենք, որ ԱԺ-ն ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով փոփոխության է ենթարկվում Սահմանադրության անցումային դրույթների 213-րդ հոդվածը: Նախագիծը նախատեսում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի և նրանց փոխարեն նշանակվեն ՍԴ նոր անդամներ: Այսպիսով՝ դադարեցվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները` թույլ տալով նրան պաշտոնավարել որպես ուղղակի ՍԴ դատավոր։ ՍԴ երեք անդամների` Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները կդադարեցվեն: Նախագիծը չի ուղարկվի Սահմանադրական դատարան, ինչպես նաև չի ուղարկվի նախագահին՝ ստորագրման համար։

Այն կհրապարակի ԱԺ նախագահը։