370 նոր պլանշետ` Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի խոցելի երեխաների հեռավար կրթության համար

Լուրեր

25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
25.02.2026 | 23:13
Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին
25.02.2026 | 22:58
Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներ է նշանակել
25.02.2026 | 22:43
Ըստ թուրք պատգամավորի՝ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը
25.02.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.02.2026 | 22:14
Մոսկվայի դատարանը Google-ին ու Telegram-ին տուգանել է
25.02.2026 | 21:59
Հարություն Պապյանը որոնվում է որպես անհետ կորած
25.02.2026 | 21:42
Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը
25.02.2026 | 21:31
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
25.02.2026 | 21:14
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 21:00
ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:48
Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները
25.02.2026 | 20:35
ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի առավել խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաները աջակցություն կստանան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հասանելի կրթություն բոլորի համար` կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության միջև այսօր կնքված հուշագրով նախատեսվում է 370 նոր պլանշետների և եռամսյա ինտերնետային քարտերի տրամադրում նշված մարզերի առավել խոցելի ընտանիքների երեխաների հեռավար կրթության կազմակերպման համար:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը:

Ողջույնի խոսքում նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ մշտապես նկատելի է ԵՄ գործընկերությունն ու աջակցությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում: Նախարարը շեշտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) նախանշված գործընկերային մեծածավալ միջոցառումները, որոնցից շատերը ներկայումս ընթացքի մեջ են:

«Մեծապես կարևորում ենք հանրակրթության բովանդակության համալիր փոխակերպմանը միտված «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիրը, ՄԿՈՒ (VET) կրթության բարեփոխմանը միտված ԵՄ բյուջետային աջակցության՝ «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար», ինչպես նաև մշակույթի ոլորտում «Ստեղծարար արդյունաբերություն» բաղադրիչը «ԵՄ-ն հանուն Հայաստանի» ծրագրում, գիտության ոլորտում՝ «Հորիզոն 2020» համագործակցության ծրագիրը, բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը (Էրազմուս+, Թայեքս) ու համագործակցության այլ նախաձեռնությունները, որոնք մաս են կազմում Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցության օրակարգի»,- իր խոսքում նշել է նախարարը և հավելել, որ ԵՄ-ն անմիջապես արձագանքել է համավարակի պայմաններում ստեղծված իրավիճակին՝ միջոցներ ուղղելով վարակի դիմակայման պետական ջանքերին։ Նախարարի խոսքով` այդ հսկայական աջակցության մի փոքրիկ, բայց կարևոր վկայությունն էլ ի պատասխան համավարակի պայմաններում կրթության շարունակականության ապահովման ՀՀ ԿԳՄՍՆ հորդորի՝ ԵՄ արագ արձագանքը՝ ի դեմս ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի դպրոցահասակ երեխաների հեռավար կրթության կազմակերպման նպատակով 370 դպրոցահասակ երեխաների համար պլանշետների և ինտերնետային քարտերի տրամադրման։

Իր ելույթում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին` հաղթահարել համավարակի մարտահրավերը. «Մենք գիտենք, որ հեռաուսուցման համար անհրաժեշտ սարքավորումների կարիքն ավելի մեծ է, քան սարքավորումների այն խմբաքանակը, որ մենք հատկացնում ենք: ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերով ավելի լայնածավալ աջակցություն ենք նախատեսում»,- նշել է Ա. Վիկտորինը և ավելացրել, որ ԵՄ-ն կշարունակի համագործակցությունը Հայաստանի հետ` հանուն ՀՀ քաղաքացիների ավելի լավ ապագայի: ԵՄ դեսպանը հատուկ շեշտել է համավարակի պայմաններում կրթության առանձնահատուկ պայմանների կաիրք ունեցող երեխաների կրթության կազմակերպումը` ընդգծելով, որ նրանք ամենախոցելի վիճակում են գտնվում:
Նշենք, որ համագործակցության շրջանակում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչությունը կրթության ոլորտում զարգացման այլ գործընկերների հետ միասին ԿԳՄՍՆ–ի հետ գործակցությամբ մեթոդական ուղեցույցներ է մշակել համավարակի պայմաններում կրթության կազմակերպման նվազագույն չափորոշիչների և հատուկ կարիքով երեխաների հեռավար կրթության համակարգում ներգրավման վերաբերյալ, որոնք կնպաստեն հեռավար ուսուցման որակի բարձրացմանը: Կազմակերպությունը, ինչպես իր խոսքում նշել է հայաստանյան գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը, կրթական համակարգին առաջարկում է մասնագիտական և փորձագիտական աջակցություն: