Իրանում կորոնավիրուսի 2.368 նոր դեպք և 116 մահ է արձանագրվել․ վարակվածների ընդհանուր թիվը՝ 204.952
Քաղաքականություն
21.06.2020 | 18:30Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 204.952-ի: Այս մասին հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Սիմա Սադաթ Լարին, գրում է ԻՌՆԱ-ն:
«Մեկ օրում կորոնավիրուսով վարակի 2.368 նոր դեպք է արձանագրվել: Վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, 204.952 է»,- ասել է նա:
Մեկ օրում Իրանում 116 մահ է արձանագրվել, արդյունքում այս երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 9.623-ի:
Միաժամանակ, մինչ օրս 163.591 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: