«Պատմամշակութային դեժավյու՞». ներկայիս պաշտոնյաների փաստարկները երբեմն կրկնում են նախորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.02.2026 | 18:24
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում
22.02.2026 | 17:28
Խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Բաբկեն Թունյանը պարզաբանում է
22.02.2026 | 16:38
Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի
22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կբլոկավորի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
22.02.2026 | 12:41
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
22.02.2026 | 12:22
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
22.02.2026 | 12:02
ԱՄՆ-ը հոսպիտալային նավ է ուղարկել Գրենլանդիայի ափերի մոտ․ Թրամփ
22.02.2026 | 11:28
Առնվազն 10 հազար փոս ենք լցրել, միայն աղը չի պատճառը. քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի ժ/պ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
22.02.2026 | 11:08
Լվովում ահաբեկչություն է տեղի ունեցել․ առևտրի կենտրոնի մոտ ինքնաշեն սարք է պայթել, ոստիկան է զոհվել
Բոլորը

Պատմամշակութային հուշարձանների  և պատմական արժեք ունեցող շենքերի հանդեպ մեր պաշտոնյաների վերաբերմունքը վերջին շրջանում՝ հատկապես Ֆիրդուսի փողոցի հին երևանյան շենքերի քանդումից հետո, հայ հանրության կողմից բուռն քննարկումների առիթ դարձավ: Factor.am-ն առանձնացրել է  նրանց կողմից հնչած մի քանի հիմնական փաստարկ, որոնք կրկնում են նախորդ իշխանության ներկայացուցիչների մոտեցումները:

Այսպիսով՝ երբ նախկինում որևէ պատմական արժեք ունեցող շենք էր քանդվում, դա իշխանությունները հաճախ  արդարացնում էին այն հանգամանքով, որ շենքն ընդգրկված չէ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Վերջերս Ֆիրդուսի փողոցում երևանյան պատմության մաս կազմող շենքերի քանդման պարագայում մենք ականատես եղանք նույն պատկերին:

Քաղաքային իշխանության ներկայացուցիչներն առաջնորդվում են քաղաքաշինական ոլորտի՝  նախորդ իշխանությունների որդեգրած  հայեցակարգով, ըստ որի ներդրողը շարունակում է մնալ կանոններ թելադրող:

Երբ նախորդ իշխանությունների օրոք քանդվում էին արժեքավոր շենքեր, հաճախ բերվում էր այն փաստարկը, որ շենքի ֆասադը կառուցվելու է մեկ այլ տեղ. այդպիսով փորձ էր արվում հանրությանը համոզել, որ հին շենքը պահպանվելու է: Նույն գործելաոճը տեսանք ներկայիս իշխանության պարագայում: ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը մեզ հետ զրույցում Ֆիրդուսի փողոցի աղյուսե շենքի մասին խոսելիս տեղեկացրել էր՝ իրացնող կողմն առաջարկել է  աղյուսե շենքի տան ֆասադը  պահպանել, այդպիսով, ըստ փոխնախարարի, շենքի ֆասադը փրկվելու է:

Ճարտարապետ Սերգո Տոնոյանի խոսքով՝ ներկայիս իշխանությունը բացի իրազեկման ակցիայից, որը հունվարին  իրականացրեց  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ոչ մի էական և շոշափելի քայլ  չի կատարել՝ հուշարձանների պահպանության ուղղությամբ:

Սերգո Տոնոյանի համոզմամբ՝ քանի դեռ մեր քաղաքաշինական հայեցակարգը մեծապես կախված է ներդրողից, պետք չէ հույսեր ունենալ, որ պատմամշակութային հուշարձանները  երբևէ կհաջողվի պահպանել:

Ճարտարապետի խոսքով՝ քաղաքաշինական նոր հայեցակարգ մշակելուց հետո անհրաժեշտ է համալրել,  վերանայել և վերաիմաստավորել պատմամշակութային հուշարձանների ցուցակը, ապա հնարավորինս հրաժարվել նախկին իշխանությունների օրոք ընդունված այն նախագծերից, որոնք վնասում են պատմական շենքերը:

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն օրեր առաջ անդրադառնալով Ֆիրդուսի շինություններից մեկի ու թաղամասի հետագա ճակատագրին, ասաց, որ 250 մլն դոլարի ծրագիր է իրականացվելու 3 տարի ժամկետով։ Նա նշեց, որ Ֆիրդուսի թաղամասը չկառուցապատելու դեպքում սեփականատերերը կարող են քաղաքապետարանին դատի տալ։ Սերգո Տոնոյանը, սակայն, պնդում է՝ չկան անդառնալի որոշումներ: Եթե իրավական լուրջ գործընթացներ սկսվեն, գուցե պարզվի, որ տուգանքներ պետք է մուծի հենց իրացնող կողմը:

Քանդակագործ, նկարիչ Սահակ Պողոսյանը, սակայն, վստահ է՝ ներկայիս պաշտոնյաների այն պնդումները, թե  քաղաքաշինական խնդիրները ժառանգվել են նախորդ իշխանությունից,  հաճախ  տեղին են և արդարացի:

Նրա խոսքով՝ ամբողջ երկիրը նախորդ իշխանությունների կողմից լարված թակարդում է հայտնվել և ներկայիս իշխանությունն էլ ելքեր է փնտրում՝ իրավիճակից դուրս գալու համար:

Ինչ վերաբերում է թե՛ նախորդ, թե՛ ներկայիս իշխանությունների բերած այն փաստարկին, որ եթե շենքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված չէ, իրենք այդ շենքի հետ կապված իրավասություններ չունեն, գրող, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը նկատում է. «Դա մեծ խնդիր է, որը մեր բյուրոկրատական մտածողության մեջ խորապես նստած է և նկարագրվում է որպես լեգիզմ, այսինքն՝ օրենքի տառը պատրվակ բռնելով՝ օրենքի իմաստին, ոգուն հակառակ գործողությունների կատարում: Դա նաև պայմանավորված է Հայաստանի կառավարման համակարգի բրգային կառուցվածքով. ոչ մի պաշտոնյա հաճախ չի համարձակվում կատարել որոշում, որոշումները թողնում են բրգի գագաթին գտնվող անձին՝ Նիկոլ Փաշինյանին»:

Փաստը մնում է փաստ, որ ինչպես նախկինում, այսօր ևս հուշարձանների պահպանության թեմայի համատեքստում առկա չեն  ռազմավարական մոտեցումներ: Նշենք նաև, որ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը կազմվել և հաստատվել է 2003-2004 թվականներին, դրանից հետո մինչ օրս այդ ցանկում կատարվել են կետային փոփոխություններ միայն. շոշափելի լրացումներ տեղի չեն ունեցել:

Ամեն դեպքում, հաշվի առնելով Ֆիրդուսի թաղամասի շուրջ տեղի ունեցած հասարակական քննարկումները` փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել հայտարարությամբ: Նրա խոսքով՝  կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ են մտցվել կառուցապատման նախագծում: Փոխվարչապետի համոզմամբ՝ այդ  փոփոխությունները կփարատեն մտահոգությունները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը էլ ավելի լավը ու ամբողջական կդարձնեն:

Աննա Բաբաջանյան