Ո՞նց է որոշվելու՝ քաղհասարակության որ շերտի ներկայացուցիչ է ներգրավվելու․ Արուսյակ Ջուլհակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարարության առաջարկած Փաստահավաք հանձնաժողովի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ընդգրկելու հարցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը խնդիր է տեսնում։ Այս մասին պատգամավորը նշեց «Փաստահավաք հանձնաժողով․ արդարության և ճշմարտության վերականգնման հնարավորություն» թեմայով քննարկման ժամանակ։

Նա ընդգծեց, որ ներկայում քաղհասարակությունը շատ խայտաբղետ է և անհասկանալի է՝ քաղհասարակության կոնկրետ ո՞ր շերտի ներկայացուցիչներ պետք է ընդգրկվեն։

«Օրինակ՝ մենք տեսնում ենք քաղաքական ուժերի մի շարք ներկայացուցիչների, հեղափոխությամբ մերժված, որոնք ձեռքի թեթև շարժումով ներկայում իրենց վերածել են իրավապաշտպանների և այդ վեհ անվան տակ փորձ են անում սպասարկել կոնկրետ քաղաքական խմբերի շահերը։ Բայց, այդուհանդերձ, իրենք նույնպես համարվում են քաղհասարակություն։ Ինձ մոտ հարց է առաջանում, թե ոնց է որոշվելու՝ որ խմբակցությունը հասարակության որ շերտից է կատարելու ընտրությունը»,- նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագիծը։ Այս հանձնաժողովն օժտված է լինելու 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։