ԲՀԿ-ն սարսափելի տգեղ քայլի է գնացել՝ մեծ եղբորը կանչելու, բայց ռուսները վաղուց մեծ եղբայր չեն. Անուշ Սեդրակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 09:41
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
18.11.2024 | 08:23
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ

– Տիկի՛ն Սեդրակյան, մինչ դատարանը կշարունակի քննել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցը, հանդիպում են ԲՀԿ-ի պատգամավորները և Հայաստանում ՌԴ դեսպանը։ Այս հանդիպումը, ըստ Ձեզ, ինչի՞ մասին է խոսում։

– Այս հանդիպումը խոսում է այն մասին, որ Հայաստանում պատշաճ աշխատանք չի տարվել առ այն, որ արմատավորված այն մտայնությունը, թե Հայաստանը Ռուսաստանի վասալն է, դուրս գա բոլորի գիտակցությունից՝ լինի դա հանրային ընկալում, թե պատգամավորական։ Միշտ, որպես զուգահեռ, բերվում է հետևյալը՝ բա լա՞վ էր, որ խժդժությունների ժամանակ՝ մարտյան և այլ ցույցերի ժամանակ, դիմում են եվրոպական կառույցներին։ Ուզում եմ հիշեցնել, որ եվրոպական միջազգային հատուկ կառույցներն ունեն արբիտրաժի իրավունք, մարդու իրավունքների հսկողության մանդատ և այդ մանդատին հետևելու որոշակի ընթացակարգ։ Այսինքն՝ երբ դիմում ես Եվրոպական դատարան, և հավատացնում եմ ձեզ, եթե ԲՀԿ պատգամավորները հիմքեր ունենային և դիմեին Եվրոդատարան, այդ ամենը հասկանալի կլիներ։ Բայց երբ մեկ ուրիշ երկիր, որը մեզ հետ գտնվում է նույն ռազմավարական ալյանսում, այդ դեպքում՝ ինչո՞ւ չեն դիմել, ասենք, Բելառուսի կամ Ղազախստանի դեսպանին։ Ես որևէ տարբերություն այստեղ չեմ տեսնում։ Դու գնում ես մի համաիրավաչափ, թեկուզ և ավելի մեծ ու դիկտատուրայով աչքի ընկնող երկրի, բողոքում ես ինչի՞ց, քո երկրի դատական իրավակարգի՞ց։ Եթե դու գտնում ես, որ դա անարդար է, խախտված են նորմեր, ապա խախտված են ոչ թե Ռուսաստանի նորմերը, այլ միջազգային իրավունքի նորմեր, և պետք են համապատասխան գործողություններ։ Բայց եթե դու չես անում այդ գործողությունները, նշանակում է, որ քրեական որոշակի գործերի մեղադրանքի մասով ինչ-որ առումով հակափաստարկներ գտնելու փոխարեն, դու գնում ես քաղաքական մի այլ կառույցի դուռը, անում ես իրավիճակին բացարձակ անհամամասն քայլ։ Եվ ցանկացած քաղաքագետի, վերլուծաբանի, նաև հասարակ մարդու մոտ առաջանում է կանխավարկած, չասեք՝ անմեղության կանխավարկածը չեմ պահում, որ իրոք այդ քրեական գործերը հիմք ունեն, հիմնավոր են և գործելու ուրիշ տարբերակ չկա։ Այսինքն՝ ո՛չ փաստաբանների գործն է, ո՛չ իրավունքի, ո՛չ քաղաքական թիմի խնդիրն է, այլ հենց Ռուսաստանի դեսպա՞նը այդ խնդիրը պիտի լուծի։ Դա շատ տգեղ քայլ է, սարսափելի տգեղ քայլ է՝ մեծ եղբորը կանչելու, բայց պետք է ԲՀԿ-ի պատգամավորները հասկանան, որ այդ մարդիկ վաղուց արդեն Հայաստանի հասարակության համար մեծ եղբայր չեն։ Գոնե՝ ընկալումներում։ Մնացածն արդեն կտեսնենք գազի պայմանագրով և բազայով։

– Այնուամենայնիվ, դիվանագիտական, իշխանական, կառավարչական խողովակներով Ռուսաստանը կարո՞ղ է այս հարցով կապի դուրս գալ Հայաստանի իշխանության հետ, կամ կփորձի՞, արդյոք, դուրս գալ, այն պարագայում, երբ ԲՀԿ-ն ընկալվել է որպես պրոռուսական ուժ, «Եդինայա Ռոսիա»-ի հետ ունեն համագործակցության համաձայնագրեր։

– Նախադեպ չի կարող լինել, որովհետև ՀՀԿ-ն էլ ընկալվում է իբրև ԵԺԿ-ի մաս։ Լինի «Եդինայա Ռոսիա», թե լինի ԵԺԿ՝ կա Հայաստանի քաղաքականություն, կա խնդիր, կա քրեական գործ։ Այդ հարցերը պետք է լուծվեն, և այդ հարցերը հնարավոր չէ քաղաքականացնել, որովհետև սա փոքր երկիր է, ցավում եմ, որ պիտի մեջբերեմ այդ արտահայտությունը, բայց շատ դիպուկ է և ճիշտ, և բոլորը գիտեն՝ ով ինչ է արել ժամանակին, բոլորը գիտեն, որ, այսպես թե այնպես, բոլորի դռանն այդ ուղտը չոքելու է։ Մենք հիմա էլ ունենք «սեփականատերեր», որոնց թվում է՝ առայժմ պլստացին։ Եթե նրանք պլստան, նշանակում է՝ Հայաստանում լավ չի ընթանում այդ քրեական պատմությունների դետալիզացիան, որովհետև հո միայն Ծառուկյանը չի՞ մասնակցել ընտրակաշառքներին։ Ժամանակն է, որ մյուսների ցուցակներն էլ գան ջրի երես։ Այս մի գործը թող ավարտվի հաջողությամբ, և արդեն հանրությունը ինքը պիտի պահանջի մյուսների գործերը՝ սկսած ընտրակեղծարարությունից մինչև հարկեր թաքցնելը, պետք է բոլորը պատասխան տան։

– Վարչապետը երեկ ընդունեց, որ այդ հարցադրումն ամենակարևորներից էր այս օրերին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ի ընտրակեղծիքները չեք բացահայտում, և ասաց, որ իրավապահները պետք է նաև այդ ուղղությամբ գնան։

– Միանշանակ։ Եվ ես կարծում եմ, որ շատ հաճախ այդ գործերի բացահայտմանը և հանրային կարծիքի՝ ոչ այնքան ընդոստ պաշտպանությանը նպաստում է այն, որ ակնհայտ է քիչ թե շատ խտրական վերաբերմունք։ Երբ տեսնում ես՝ մեկի հանդեպ կիրառվում է, մյուսի հանդեպ՝ ոչ, և միայն տեսլականը, որ դա հետագայում իրավաչափ կտարածվի բոլորի վրա, կարող է արդեն տալ համակարգված մոտեցման ստրատեգիական հեռանկար, և այդ հեռանկարը Հայաստանի համար շատ արդյունավետ կարող է լինել։ Բուքիքիոյի վերջին հայտարարությունը ձեզ օրինակ։

– Այդ հայտարարության վերաբերյալ․․․ Հանրապետականները պարբերաբար ասում են՝ սահմանադրական փոփոխությունների հարցով, մինչ հանրաքվեի նշանակումը, Վենետիկի հանձնաժողովին չդիմեցիք։ Ինչքանո՞վ է կարևոր մեզ համար Բուքիքիոյի այս հայտարարությունը, որ օլիգարխիան ավարտ է ունենում Հայաստանում։

– Գիտեք՝ դա այնքանով է կարևոր, որ մենք հասկանում ենք, որ Եվրոպան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ դրսևորում է շատ հստակ դիրքորոշում՝ ցույց տալով, որ ստանդարտը մեկն է, նորմը մեկն է, իրավունքը մեկն է, օրենքը մեկն է։ Լավ կլինի, որ մենք էլ սովորենք, որ մեր բոլոր դիրքորոշումները հանկարծ լղոզված չլինեն։ Տեսեք՝ երբ հարված է հասցվում օլիգարխիային՝ իր բոլոր դրսևորումներով, մենք ունենում ենք Եվրոպայի արձագանքը՝ շատ կոշտ և շատ հստակ։ Բայց երբ Եվրոպան որոշակի վերապահումներ ուներ Սահմանադրական դատարանի առիթով, պետք չէր, որ իշխանական պատգամավորները եվրոպական հանձնաժողովը որակեին իբրև կաշառակեր։ Դա անթույլատրելի մոտեցում էր, որովհետև իմացեք, որ ցանկացած արձագանք այստեղից թարգմանվում և ուղարկվում է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան