Անի համայնքում կորոնավիրուսային իրավիճակը կայունանում է․ նոր մեծ բռնկումներ չկան

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Շիրակի մարզում կորոնավիրուսի հիմնական օջախներից է Անի խոշորացված համայնքը, հատկապես՝ Մարալիկ քաղաքը, որտեղ համավարակի  տարածման սկզբնական փուլում մեծ թվով մարդիկ էին վարակվել, այդ թվում՝ Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողները։ Պարետի որոշմամբ՝ Մարալիկ ու Ձորակապ բնակավայրերում սահմանվել էր վարչական սահման մուտքի և ելքի հատուկ ռեժիմ։

Վերջին օրերին մարզում կորոնավիրուսով հիվանդների թվի աճ է նկատվում, սակայն Անի համայնքում իրավիճակը կայունանում է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը։ Նրա խոսքով՝ իրավիճակը հանգիստ ու կայուն է, վերջին շրջանում կորոնավիրուսով վարակի բռնկումներ չեն եղել։

«Մենք կանխարգելիչ բոլոր գործողությունները կատարեցինք, և պարետան հանձնարարություններով ու փակ քաղաք կարգավիճակով լրիվ նորմալ վիճակի հասանք։ Իրավիճակը դրանից հետո կարգավորվել է։ Բնական է՝ դեպքեր լինում են, բայց նախորդ շրջանի հետ համեմատ՝ մեծ բռնկումներ չկան»,- ասաց Արտակ Գևորգյանը։

Մարդիկ, ըստ համայնքի ղեկավարի, բավական զգուշավոր են, հակահամաճարակային անվտանգության կանոնները հիմնականում պահպանում են։

«Մարդիկ բավական նորմալ պահում են հակահամաճարակային կանոնները, քանի որ մեզ մոտ ժամանակին խնդիր ենք ունեցել, բնական է՝ բնակչությունն ավելի իրազեկված է, պահում է նորմերը»,- ասաց Գևորգյանը։

Տեսչական մարմիններն իրենց հերթին ստուգումներ են իրականացնում տնտեսվարողների մոտ, խախտումների դեպքում՝ տուգանում։

«Համապատասխան կառույցները եկել, կանխարգելիչ միջոցառումներ են անցկացրել, լուծումներն ապահովել են, համապատասխան հանձնարարությունները տրվել են»,- ասաց Արտակ Գևորգյանը։

Նշենք, որ Շիրակի մարզպետարանի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 63 հիվանդ է բուժվում, որից  52-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել մարզի 224 բնակիչ։ 32 հիվանդ տեղափոխվել և բուժում է ստանում մայրաքաղաքում։ Տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1123 քաղաքացի, նրանցից 201-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Շիրակի մարզում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 14 դեպք է արձանագրվել։

Էմմա Չոբանյան