Ձեզ վախեցրե՞լ են, ահաբեկե՞լ են, թե՞ սա Ձեր ընտրությունն է․ Արման Աբովյանը՝ Արթուր Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Բոլորը

Շատ հետաքրքիր է նայել, թե ինչպես եք փորձում ապացուցել, որ մածունը սև է: Ձեր ներկայացրած բոլոր փաստարկների մեջ չկար ոչ մի փաստարկ, որն ուղղակի մատնանշում է պարոն Ծառուկյանին և, ըստ էության, չի էլ կարող լինել։ ԱԺ այսօրվա նիստում դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Ինչ վերաբերում է այն հանգամանքներին, որոնք Դուք հնչեցրեցիք, պարոն Ծառուկյանը կուսակցության լիդեր է, և մեր կուսակցությունը երկրորդ ուժն է Հայաստանում, առաջին ընդդիմադիր, և այն ժամանակ էլ ու հիմա հարյուր հազարավոր մարդկանց և տասնյակ հազարավոր ակտիվիստների մեջ շատ դժվար է բոլորին վերահսկել: Որովհետև իրականում բան չկա, Դուք ոչ մի բան չներկայացրեցիք, ինչը թույլ կտա ենթադրել, որ կան հիմքեր՝ քրեական հետապնդումը շարունակել և զարգացնել: Ես էլ եմ հասնակում, Դուք էլ եք հասկանում, որ հիմա մասնակցում եք քաղաքական հետապնդումների այս բուռն պրոցեսին՝ Ձեր կողմից սլիվներ անելով իշխանական թևին, մասնակցելով բոլոր պրոցեսներին: Ինձ հետաքրքիր է՝ Ձեզ վախեցրե՞լ են, ահաբեկե՞լ են, թե՞ դա Ձեր ընտրությունն է»,- դատախազին հարց ուղղեց պատգամավորը։

Արթուր Դավթյանն արձագանքեց՝ իրեն ոչ ոք չի կարող վախեցնել։

«Եթե մտածում էիք՝ կարող է վախեցնելն ազդած լինել, Դուք էլ փորձեիք վախեցնել, պարո՛ն Աբովյան,կարող է մի բան դուրս գար: Ինձ ոչ ոք չի կարող վախեցնել: ՀՀ Սահմանադրությունը և օրենքները գլխավոր դատախազին տվել են այնքան գործիք, այնքան ուժ ու այնքան պատասխանատվություն, որ երբեմն ուղղակի ուղիղ չի նայում, թե ում է հետապնդում ու միշտ այդպես է լինելու»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։