Ուժը մշտապես պետք է զուգակցվի օրինականության պահպանման հրամայականի հետ. «Ժառանգություն»

Լուրեր

19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կապված Արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների երաշխավորման և ոստիկանության գործողությունների համաչափության հետ:

«Համավարակով պայմանավորված արտակարգ դրության տևական ընթացքը հանրության տարբեր շերտերում առաջացնում է անխուսափելի ձգտում արտահայտելու իրենց դժգոհությունը, եթե այդ ընթացքում պահպանվում են պարետատան սահմանած կանոնները՝ սոցիալական հեռավորությունը, դիմակի և ձեռնոցների կրումը, ապա այս ամենը մարդու սահմանադրական իրավունքների շրջանակում է:

Սակայն ՀՀ ոստիկանության վերջին բռնի և հախուռն հարձակողական քայլերը սկզբում տարակույս, այժմ արդեն մտահոգություն են առաջացնում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն ոլորտում նահանջներ թույլ տալու առումով:

«Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է ոստիկանության գործունեության հետ կապված իր անհանգստությունը և ՀՀ իշխանություններից պահանջում է բռնությամբ բերման են թարկելու բոլոր միջադեպերի օրինականության հետաքննություն՝ բացառելու համար արտակարգ դրությանը բնավ չհակասող մարդու իրավունքների սահմանափակումը:

«Ժառանգություն»-ը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է ուժեղ կառավարություն, այդ թվում և ոստիկանություն, ԱԱԾ, բայց ուժը մշտապես պետք է զուգակցվի դրա կիրառման համաչափության, օրինականության պահպանման հրամայականի հետ: Ոստիկանությանը պետք է ոչ միայն «դուխ» տալ, այլ ամենից առաջ օրենսգիրք: Համավարակի հաղթահարումը պահանջում է ազգային համաձայնության մթնոլորտի անհապաղ հաստատում հանրային կյանքի բոլոր մակարդակներում»: