«Տերը եկավ ու բոլորին իր տեղը դրեց. ԼՂ հարցում Ռուսաստանի հետ Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը տապալվեցին». Մանվել Սարգսյան

Լուրեր

14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
Բոլորը

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվը Ադրբեջան ու Հայաստան էր եկել հստակ ուղերձով, որ Ռուսաստանն այլև չի փորձելու միայնակ պայմանավորվածություններ ձեռք բերել ԼՂ խնդրի լուծման ուղղությամբ ու այդ պատճառով հայտարարեց, թե ԼՂ խնդրի լուծման միակ ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

«Այս այցը մեծ նշանակություն ուներ ռուսական քաղաքականության շեշտադրումները հստակեցնելու համար: Լավրովը ասաց՝ մենք չկանք ԼՂ խնդրում, գոյություն ունի Մինսկի խումբ, որոշում է Մինսկի խումբը, ամեն ինչը փաթեթով է»,-նշեց քաղաքագետը:

Մանվել Սարգսյանը համոզված է, որ Վիետնամի ԱԽՏՀ-ի գագաթաժողովում Սիրիայի խնդրի վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նոր համաձայնագիրը, ստիպել է Ռուսաստանին հետ նահանջել նաև Կովկասյան տարածաշրջանում հիմնական որոշողի իր դոմինանտ դիրքերից:

«Կարևորագույն մի որոշում եղավ, որն անմիջապես ազդեց շատ ուրիշ խնդիրների վրա: Դա կատարվեց մի իրավիճակում, երբ մեծ աշխուժություն կար Թուրքիայի ու Իրանի կողմից ստեղծել կոալիցիայի պես մի բան, որը հավակնություններ ուներ բոլոր խնդիրները լուծել: Շատ ակտիվ էր Թուրքիան: Մինչև վերջերս Թուրքիայի նախագահը էնպես էր խոսում, կարծես ինքն է տեր-տիրականը ղարաբաղյան խնդրի, և ասում էր, որ նա առաջարկներ ունի Վլադիմիր Պուտինին, կառաջարկի բաներ, որից Արևմուտքում հայկական լոբբին իրեն վատ կզգա»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքերով՝ անգամ Ադրբեջանը սկսեց ղարաբաղյան խնդրով իր պայմանները դնել: Հանկարծակի օդից կախվեց էս ամեն ինչը. տերը եկավ ու բոլորին իր տեղը դրեց: ԼՂ հարցում Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը Ռուսաստանի հետ տապալվեցին: «Վիեննայի կոմիտեում ԱՄՆ-ը պարզ ու հստակ վերադարձրեց ԼՂ խնդիրը ՎԻեննայի պայմանավորվածություններին, և հետաքրքիրն այն է, որ Ռուսաստանի ներկայացուցիչը նույնն է կրնկնում: Երբ որ ԱՄՆ-ը հստակ դրեց իր դիրքորոշումը, ռուս-թուրքական և ադրբեջանական թոհուբոհը միանգամից փակուղում հայտնվեց»,- նկատեց Սարգսյանը:

Մանրամասները դիտեք Մանվել Սարգսյանի հետ Factor.am-ի հետ հարցազրույցում:

Մարինե Խառատյան