Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ. «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ն Շուշին Ադրբեջանի կազմում «ներառելու» վրիպակի մասին

Լուրեր

17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
Բոլորը

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերությունը հայտարարություն է տարածել՝ կապված օդանավակայանում քաղաքացուն մեկուսացման ուղեգիր տրամադրելիս Google Map համակարգի հետ սինխրոնիզացված «Արմեդ» ծրագրի տեխնիկական վրիպակի հետ:

«Հարգելի հայրենակիցներ,

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսօր հայտնված ուղեգիրը, որտեղ նշված է «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք», տեխնիկական սխալի հետևանք է: Այդ բառերը ոչ ոք չի լրացրել ձեռքով, դա պարզապես Յանդեքսի էլեկտրոնային քարտեզի ավտոմատ տվյալն է, որը համակարգը փոխանցում է հենց հայերեն:

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը, որը սպասարկում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգը,  հայցում է բոլորի ներողամտությունը նման տեխնիկական թերության համար (որ Յանդեքս map-ի բոլոր հասցեներից չի հեռացվել «Ադրբեջան» բառը): Տեղեկացնում ենք, որ արդեն  թերությունը շտկված է: Հայտնում ենք նաև, որ սա ոչ պաշտոնական, բացառապես ներքին օգտագործման փաստաթուղթ է՝ նախատեսված միայն վարորդների համար (քաղաքացիներին օդանավակայանից մեկուսացման վայրեր տեղափոխելու համար):

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ այդ փաստին և հաշվի առնել, որ համավարակի օրերին ինչպես բժիշկներն են աշխատում օրուգիշեր, այնպես էլ մեր ընկերության ծրագրավորողները: Շատ հաճախ նրանք ստիպված են լինում հրատապ ցուցումով ծրագրային արագ փոփոխություններ կատարել, որոնք առանց պատշաճ թեստավորման (քանի որ դրա ժամանակը երբեմն պարզապես չի լինում) անմիջապես դրվում են կիրառության մեջ: Այդ վրիպակը եղել է նման փոփոխության արդյունք:

Եվս մեկ անգամ ներողամտություն ենք հայցում, խնդրում ենք նման տեխնիկական սխալները չդարձնել շահարկումների առարկա և չվնասել ու չվարկաբեկել այն մարդկանց, ովքեր երեք ամիս շարունակ օրուգիշեր աշխատում են, որպեսզի վարակվածների, թեստավորվածների, բուժվածների մասին տեղեկությունները իրական ժամանակի ռեժիմով հավաքվեն և օգնեն պատասխանատուներին՝ ճշգրիտ վերլուծություններ ու դրանց հիման վրա ճիշտ որոշումներ կայացնել:

Առողջություն ենք մաղթում մեր հայրենակիցներին: Սա, թերևս, ամենակարևորն է»:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր մեկուսացման մի ուղեգիր, որի համաձայն, քաղաքացուն մեկուսացնում են Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում: Սակայն, փաստաթղթում որպես երկիր նշված է եղել ոչ թե Արցախը, այլ Ադրբեջանը: