Կորոնավիրուսի 352 նոր դեպք և 6 մահ Ադրբեջանում․ վարակվածների ընդհանուր թիվը՝ 8.882
Քաղաքականություն
11.06.2020 | 18:38Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 352 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Այսօր Ադրբեջանում ևս 352 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 210 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 6 քաղաքացի մահացել է»,- նշվում է հրապարակումներում:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 8.882 է, 4.930 մարդ առողջացել է, 108 մահ է արձանագրվել:
Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 3.844 հիվանդ կա: