Անկարայի վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի Հայոց պատրիարքության հիմնադրամի

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարայի 15-րդ վարչական դատարանը չեղարկել է «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամը «առգրավյալ» ճանաչելու մասին որոշումը։ Ըստ այդ որոշման՝ հիմնադրամը չի կարող «առգրավյալի» կարգավիճակ ունենալ. գրում է ermenihaber-ը:

Նշյալ որոշման դրական կողմն այն է, որ հիմնադրամն արդեն մասնակցություն կարող է ունենալ դատական գործընթացներին և  ճանապարհ բացել հիմնադրամի ավելի քան 100 միավոր գույքը հետ ստանալու համար:

Հարկ է տեղեկացնել, որ Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությունն իրավունք ունի բողոքարկել վարչական դատարանի  որոշումը։

Հիշեցնենք, որ «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամը հիմնվել է Օսմանյան կայսրության տարիներին։ Հանրապետական Թուրքիայում  նույնպես Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող գույքերը կառավարում էր «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամը։ Սակայն այս հիմնադրամը 1973թ․ Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից «առգրավյալի» կարգավիճակ էր ստացել և  դադարեցվել էր իր գործունեությունը որպես իրավաբանական անձ։

Այդ ընթացքում «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամին պատկանող անշարժ գույքերի մեծ մասը վաճառվել էր 3-րդ անձանց, իսկ վաճառված գույքի դիմաց ստացված գումարը անարդացիորեն  իրացվել էր։

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը և՛ դեմ էր արտահայտվել հիմնադրամին առգրավյալ կարգավիճակ տալու որոշմանը, և նաև փաստաբան Ալի Էլբեյօղլուի միջոցով գույքերի վերադարձի համար դատարան էր դիմել։  Սակայն դատարանը բողոքը չբավարարելու մասին որոշում է կայացրել։ Այնուհետև դիմել են Թուրքիայի Սահմանադրական դատարան։ ՍԴ-ի որոշմամբ՝ արգելվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության և «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամի հասանելիության իրավունքը դատարան։ ՍԴ-ն կրկին դատավարություն իրականացնելու համար գործը հետ էր ուղարկել Անկարայի 15-րդ վարչական դատարան: