Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X-ում արված գրառմամբ անդրադարձել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցին։

«Եվրոպական խորհրդարանի նախագահ Միշելի հետ զրուցել եմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության» մասին օրինագծերի մասին։ Իմ հիասթափությունն եմ հայտնել, որ չնայած բազմաթիվ հրավերներին՝ մեր գործընկերները խուսափել են մասնակցել թափանցիկության մասին օրենքի վերաբերյալ առարկայական քննարկումներին։ Ավելին, ընդգծել եմ, որ մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ, որն ուղղված է բացառապես վրացական հասարակության առջև համապատասխան կազմակերպությունների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը։

Ես Եվրոպական խորհրդի նախագահի ուշադրությանն եմ ներկայացրել օտարերկրյա ֆինանսավորվող կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությունը 2020-ից 2023 թվականներին Վրաստանում տեղի ունեցած երկու հեղափոխությունների փորձերին։

Այս համատեքստում ես ընդգծել եմ, որ թափանցիկության մասին օրենքի ընդունումը վճռորոշ նախապայման է ապաբևեռացման հասնելու համար, ինչը Եվրոպական միության գլխավոր հանձնարարականն է»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Կոբախիձեն:

Հիշեցնենք, որ Միշելը Կոբախիձեի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին գրառում էր արել ու նշել, որ Վրաստանի ապագան Եվրամիության հետ է ու կոչ էր արել բաց չթողնել պատմական այդ հնարավորությունը։