ՍԱՏՄ-ն 72 ժամով կասեցրել է ռեստորանային 3 համալիրի գործունեությունը

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀՀ պարետի N63 որոշման հստակ պահանջ է՝ հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների անցկացումը: Դա նշանակում է, որևէ հանրային սննդի կետերում չի կարող կազմակերպվել խնջույքի կամ այլ հավաքի որևէ տեսակ՝ հարսանիք, կնունք, ծնունդ, հանդիպում և այլն, որտեղ մարդկանց քանակը 5-ից ավելի է:  ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, հետամուտ է պարետի որոշումների կատարմանը.այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Այսօր՝ 10.03.2020թ, ՍԱՏՄ մասնագետների կողմից կազմված արձանագրությունների հիմքով, 72 ժամով Երևանում կասեցվել է երկու, իսկ Շիրակի մարզում մեկ ռեստորանի աշխատանքը: Հանրային սննդի այս օբյեկտներում անցկացվել են բազմամարդ հարսանիքներ:

Այսօր 24 ժամով կասեցվել է նաև մի շարք այլ հանրային սննդի կազմակերպությունների, իրացման կետերի՝ խանութների և արտադրությունների գործունեությունը:

ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում՝ ՍԱՏՄ աշխատակիցները շարունակել են լայնածավալ ստուգայցերն ամբողջ հանրապետությունում: Մշտադիտարկումներին կհաջորդեն կասեցումները, քանի որ, թեև տնտեսավարողները միտված են առավել ուշադիր ու պատասխանատու գործելաոճի, սակայն խախտումներ, այնուամենայնիվ, թույլ են տալիս:

Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար»,- ասված է հաղորդագրության մեջ: